Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով euronews.com-ին, Շվեյցարիայում Բազել քաղաքում ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ, որպեսզի կանխի անկարգությունները , որոնք ուշ երեկոյան տեղի են ունեցել ԵԱՀԿ հակառակորդների ցույցի ժամանակ:
Բախումները ոստիկանների և ցուցարարների միջև տեղի են ունեցել Կլարպլատց հրապարակում`կոնգրես-կենտրոնից քիչ հեռու, որտեղ ավելի վաղ ավարտվել էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը 72 երկրի պատվիորակությունների մասնակցությամբ: Ձերբակալվել է 18 մարդ: