Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան


Մեզ պետք է, որ Հայաստանը, ողջ հայությունը սատար կանգնի մեր պայքարին ու դիմադրությանը. Ռուբեն Վարդանյան

Բլոգ

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
Արցախի Հանրապետության հռչակումից 32 տարի անց Արցախն այսօր գոյաբանական վտանգի առաջ է կանգնած, իսկ արցախահայությունը դիմակայում է անմարդկային զրկանքների՝ արժանապատիվ կյանք ունենալու ու սեփական հայրենիքում ապրելու համար:
 
Նույնպիսի գոյաբանական վտանգի առաջ է կանգնած Հայաստանը, քանի որ կեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու: Ադրբեջանի երեկվա սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չի բավարարվելու Արցախը զավթելով, նրանց նպատակները շատ ավելի հեռուն են գնում:
 
Այն, ինչի միջով հիմա անցնում է հայ ժողովուրդը Արցախում, ու նաև Հայաստանում, վստահաբար կարելի է անվանել մեր պատմության ծանրագույն էջերից մեկը:
 
Պատմական այս հանգրվանում մեզ համար ամենակարևորն այս փուլն արժանապատվորեն հաղթահարելն է, իսկ դրա փորձը մենք ունենք:
32 տարի առաջ էլ հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց այն ընդունվեց, քանի որ դա էր Արցախը հայկական պահելու, Արցախի հայերի դեմ հետագա ցեղասպանական գործողությունները կանխելու և արժանապատիվ կյանք ապրելու միակ ճանապարհը:
 
Այսօր նույն խնդրի առաջ ենք կանգնած: Ինձ համար, որպես մի մարդու, որը 20 տարուց ավելի տարբեր ծրագրեր է իրականացնում Արցախում և որն ուղիղ մեկ տարի առաջ Արցախ տեղափոխվելու որոշում կայացրեց, շատ պարզ է, որ Արցախի հայերը իրենց որոշումը չեն փոխել: Նրանց համար ոչ մի սով ու տառապանք, անգամ մահը այնքան սարսափելի չէ, որքան Հայրենիքի, ազատության ու արժանապատվության կորուստը:
Ի՞նչ է այսօր պետք Արցախին ու արցախահայությանը:
 
Մեզ պետք է, որ Հայաստանը, ողջ հայությունը սատար կանգնի մեր պայքարին ու դիմադրությանը:
 
Մեզ պետք է, որ ողջ հայությունը գիտակցի, որ Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաև Հայաստանի անվտանգության ու հայկական աշխարհի պահպանության հարց է:
 
Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն: Դրանք ոչ միայն չեն նպաստում իրավիճակի թեթևացմանը, այլև խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի Հանրապետության համար:
 
Մեզ պետք է, որ պահպանվեն մեր երկու պետությունների հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները: Որքան էլ ժամանակները դժվար լինեն, այդ սկզբունքները փոփոխության ենթակա չեն, քանի որ հենց այդ սկզբունքները պահպանելու կարողությունն է պետությունների կայացման ու հզորացման ցուցիչը:
 
Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանն առաջին հերթին ստիպված լինի բացել Բերձորի (Լաչինի)միջանցքը:
 
Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում պիտի կարողանանք միավորվել և թևութիկունք լինել միմյանց: Այնպես անենք, որ Ադրբեջանն զգա մեր՝ ցանցային ազգ լինելու առավելությունն ու դրա ազդեցությունը: Այնպես անենք, որ 120 հազար մարդու, 30 հազար երեխայի սովի մատնող երկրի ղեկավարությունը քաղաքակիրթ աշխարհում արժանանա արհամարհանքի:
 
Իսկ մենք ողջ աշխարհին ցույց ենք տալու, որ ոչ մի ադրբեջանական ճնշում, ոչ մի սով չի կարող ստիպել Արցախում ապրող հային հրաժարվել իր հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքից:
 
Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակը:
 
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության