Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ սպանություններ կատարած զինյալները պետք է արտաքսվեն Չեչնիայից` առանց վերադարձի իրավունքի: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով ukranews.com-ին:
«Եթե Չեչնիայում զինյալը ոստիկանի կամ այլ անձի սպանություն կատարի` նրա ընտանիքը կարող է անմիջապես հեռացվել Չեչնիայի սահմաններից դուրս` առանց վերադարձի իրավունքի, իսկ տունը կքանդվի: Դա պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր կցանկանան զենք կիրառել ոստիկանության աշխատակցի կամ այլ մարդու նկատմամբ: Ես ոչ ոքի թույլ չեմ տա արյուն թափել այստեղ»,- ասել է Կադիրովը: