Մհեր Սեդրակյանի խոսքերի համար ՀՀԿ-ն է պատասխանատու. Հրանուշ Խառատյան
ՔաղաքականԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հնչեցրած միտքը, թե հայերս ամբողջ կյանք ուրիշի լծի տակ ենք եղել և չենք կարող առանց դրա, բուռն և ցավոտ վերաբերմունքի արժանացավ, ինչը և շատ սպասելի է: Orer.am-ն ազգագրագետ, «Նախախորհրդարան» շարժման անդամ Հրանուշ Խառատյանին խնդրեց մեկնաբանել Սեդրակյանի հայտարարությունը: Տիկին Խառատյանը նշեց, որ իր համար շատ տհաճ է դա մեկնաբանել և առանձնապես ցանկություն էլ չունի: Ըստ նրա՝ Սեդրակյանի խոսքերի համար պատասխանատու է ՀՀԿ-ն, քանի որ այդ պատգամավորին նրանք են բերել խորհրդարան: Ազգագրագետը հավելեց, որ մեծ հաշվով սա հենց ՀՀԿ-ի տեսակետն է: «Ես սոցիալական ցանցում էլ եմ սա գրել»,- ասաց Խառատյանը և եզրափակեց, որ Մհեր Սեդրակյանի ասածը ամենաանկեղծն է բոլոր ՀՀԿ-ականների տեսակետների մեջ:
Լևոն Փանոսյան