Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ


Ի՞նչ ճակատագիր պետք է ունենան ԱԳՆ նախկին շենքն ու չշահագործվող այլ շենքերը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը տարիներ առաջ օտարվեց Էդուարդո Էռնեկյանին, այժմ շենքում որևէ տեսակի գործունեություն չի ծավալվում: «Փաստը» հետաքրքրվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական որոշ ուժերից, թե ընտրվելու դեպքում կա՞ն արդյոք որոշակի ծրագրեր մայրաքաղաքի այս և նմանատիպ այլ շենքերի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատ կառույցներ ունեն սեփականատերեր:

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ Երևանի կենտրոնի նախկին հասարակական շենքերը պետք է դառնան կամ մշակութային օջախներ, կամ հյուրանոցներ: «Ներկայիս ղեկավարությունը, այդ թվում՝ քաղաքային իշխանությունները, չեն երկխոսում ներդրողների հետ: Երբ խոսում ենք մարդամոտ քաղաքի մասին, նկատի ունենք, որ պետք է կայանան բնակիչ-բնակիչ, բնակիչ-իշխանություն, իշխանություններդրող երկխոսությունները: Հիմնականում այն քաղաքներն են զարգանում, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությունը կայացած է: Միայն այդ դեպքում կարող ենք մեր քաղաքը ոտքի կանգնեցնել: Մնացյալ դեպքերում մի օլիգարխը փոխվելու է մյուսով: Հարց՝ որևէ մեկը գրագետ կերպով երկխոսե՞լ է Էռնեկյանի հետ, առաջարկություններ արե՞լ է նրան: Նա Հարավային Ամերիկայում և աշխարհում խոշոր ներդրողներից մեկն է: Պետությունը պետք է շահագրգռված լինի նման հարցերում, ոչ թե միայն սպասի ներդրողների առաջարկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության, այն է՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբից «Փաստի» հետ զրույցում նշված հարցի վերաբերյալ կարծիք են հայտնում, որ քիչ չեն մայրաքաղաքում այն շենքերը, որոնք պատմական նշանակություն ունեն կամ գտնվում են քաղաքի կենտրոնում, և տարիներ շարունակ ունենալով սեփականատերեր՝ չեն օգտագործվում: Երևանում կան նաև շինհրապարակներ, որ տարիներ ի վեր բարձիթողի ու անմխիթար վիճակում են: «Այդ տարածքների կամ օբյեկտների հետ կապված՝ պետք է խթանել գործընթացը և փորձել մի կողմից՝ սեփականատիրոջ հետ բանակցությունների ու համագործակցության միջոցով, մյուս կողմից՝ գործի դնելով առկա օրենսդրական, վարչական լծակները, ավարտին հասցնել գործընթացները: Այստեղ հիմնական խնդիրը քաղաքի արտաքին տեսքին, էսթետիկային, անվտանգությանն ու էկոլոգիային հասցվող վնասը մինիմալիզացնելն է: Ձեր նշած շենքի պարագայում, օրինակ՝ նման խնդիր չկա, և, մեծ հաշվով, սեփականատիրոջ իրավունքն է, թե ինչպես այն կօգտագործի»,-նշում են նախընտրական շտաբից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը մեր նշած շենքին անդրադառնալով՝ նախ ասում է՝ օտարման պայմանագիրը ժամանակին կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, Երևանի քաղաքապետարանն այդ մասով որևէ գործառույթ չունի: «Կոմերցիոն մյուս մեծածավալ տարածքների դեպքում ունենք պրոգրեսիվ գույքահարկի ներդրման ծրագիր, որը վերաբերում է հենց նման մեծածավալ լքված տարածքներին, որոնց սեփականատերերը ներդրում չեն իրականացնում, նաև չեն օտարում դրանք, որպեսզի բարձրացվի այդ գույքի օգտագործման արդյունավետությունը: Մենք նշում ենք, որ պրոգրեսիվ գույքահարկի կիրառման դեպքում պայմանականորեն հինգ տարվա ընթացքում սեփականատերը կա՛մ պետք է կատարի նոր ներդրում և սկսի օգտագործել տվյալ տարածքը, կա՛մ օտարի այն այլ ներդրողի»,-«Փաստի» հետ զրույցում հարցի վերաբերյալ կարծիք է հայտնում Խաժակյանը:

«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից ևս արձագանքեցին «Փաստի» հարցին՝ ներկայացնելով իրենց տեսակետը՝ մասնավորաբար նշելով, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն մայրաքաղաքում չշահագործվող շենք-շինությունների պարագայում: «Հանրապետության հրապարակի ճարտարապետական համալիրի մաս կազմող ԱԳՆ նախկին շենքը Երևանի պատմամշակութային ժառանգության անբաժան մասն է, և ցանկացած ծրագիր, որն այդ շենքի առումով կիրականացվի, պետք է համապատասխանի այդ կարգավիճակին և որևէ կերպ չխաթարի ու վնասի թամանյանական ճարտարապետության սկզբունքները: Այս և նման շենքերի պարագայում, որոնք մասնավորեցվել են, սակայն իրենց նախագծային տեսքը և կիրառությունը չեն ստացել, պետք է մանրակրկիտ ուսումնասիրման ենթարկվեն, սեփականատիրոջ հետ պարզաբանվեն առկա խնդիրները և փորձ արվի մայրաքաղաքի զարգացման տեսլականին համահունչ լուծումներ տալ: Սեփականատիրոջ կողմից առաջարկվող լուծումներին անհամաձայն լինելու կամ դրանք կյանքի կոչելու անկարողության պարագայում այդ շենքերը պետք է վերադարձվեն քաղաքին»,-նշում են «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ)