Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անաչելոտիի հետ համաձայնության է եկել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իտալացի մասնագետը մադրիդյան թիմում կաշխատի մինչև 2017թ-ը: «Արքայական ակումբը» մարզչի հետ պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհայտարարի 2015թ-ի սկզբին:
Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» գլխավորել է 2013/14 մրցաշրջանի սկզբին: Իտալացու գլխավորությամբ մադրիդցիները հաղթել են Իսպանիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում: