Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»


Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ Արցախի անկման ու կորստի համար պատասխանատվությունն ու մեղքը Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները ձգտում են բարդել ում վրա ասես, միայն թե «թռնեն» այս ամենի վրայից: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու յուր քարոզիչները ամեն կերպ, զանազան մանիպուլ յացիաներով, խեղաթյուրումներով ու նենգախեղումներով փորձում են մեղքը նետել մեկ Ռուսաստանի «գրպանը», մեկ «նախկինների», մեկ ինչ-որ «5-րդ շարասյուն» են հորինում, մեկ «հիբրիդային պատերազմից» են խոսում, մեկ այս, մեկ այն: Ավելին, հիմա էլ փորձում են Արցախի անկման մեղքը բարդել Արցախի նոր իշխանությունների վրա: Ավելին, Արցախը Ադրբեջանի մասն ճանաչած Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության «կարկառուններից» մեկը նույնիսկ ինչ-որ ինքնասպանության ու պատասխան տալու մասին է համարձակվում խոսել:

Մեկ ուրիշ քպական ամբողջապես է ի ցույց դնում իրենց թիմի ցինիզմը՝ ասելով, թե Արցախում իշխանափոխության արդյունքում հանձնվեց երկիրը, և կապիտուլ յացիայի մեղավորը Արցախի քաղաքական ղեկավարությունն է։ Ավելի անհեթեթ գաղափար դժվար է նույնիսկ մտածել: Պետք է բացարձակ անմեղսունակ լինել՝ կարծելու կամ առավել ևս՝ հավատալու համար, թե Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունը կարող է մեղավոր լինել կատարվածի համար: Առավել ևս չմոռանանք, թե ինչ պայմաններում է , ինչ ճնշման տակ է ստորագրվել հայտնի հրամանագիրը: Խնդիրն այս դեպքում այն է, թե ինչու և ինչպես հասանք այդ հրամանագրին: Սա, բնականաբար, «մեղադրական ճառ» չէ, ու այսպես ասած՝ «հայկական նյուրնբերգում» չենք դեռևս, բայց իսկապես արժե թե՛ հիշեցնել մի շարք փաստեր ու եղելություններ, թե՛ թարմացնել ոմանց փառակալած հիշողությունը: Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ընդամենը մի քանի հոգով Գյումրիից Երևան քայլելով, եկավ ու ինչ-որ 2 շաբաթվա ընթացքում հավաքեց որոշակի զանգված, որի փողոցային ակտիվությունը թույլ տվեց զավթել իշխանությունը, և մայիսի 8-ին հռչակվեց ՀՀ վարչապետ:

Սկսվեց Արցախի կործանման, Արցախի հայությանը ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու հետհաշվարկը: Պատահական չէր, որ Փաշինյանը գրեթե անմիջապես մեկնեց Արցախ՝ Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու: Նրանից պահանջվեց ընդամենը 2 տարի՝ այդ Հաղթանակի օրը ոչնչացնելու համար: Փաշինյանը հայտարարեց, թե ամեն ինչ պետք է անել, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Սկսվեց բանակցային գործընթացի տորպեդահարման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավել յալ փակուղի մտցնելու զուգահեռ ծրագիրը: Հաջորդիվ տպավորվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թ. օգոստոսի 17-ին: Այն ժամանակ Փաշինյանը, հակադարձելով այն մեղադրանքներին, որ ինքն իշխանության է բերվել Արցախը թշնամուն հանձնելու նպատակով, իր ֆալցետով բղավում էր, թե՝ իրեն վարկաբեկո՜ւմ են, ինքն անգամ դեռ բանակցություննե՜ր չի վարել, թե ինչ-որ «ծախու գրչակներ» են նման հերյուրանքներ տարածո՜ւմ, թե բացառված բան է, որ ինքը ժողովրդի թիկունքում, գաղտնի ինչ-որ համաձայնություն կայացնի, թե՝ մի նախագիծ որ լինի, ինքը կբերի հրապարակ, որպեսզի միասին որոշեն՝ ինչ անել Արցախի հետ...

Պահանջվեց ընդամենը 2 տարի և գումարած 3 տարի՝ համոզվելու համար, որ «ծախու գրչակները», ցավոք, բացարձակապես իրավացի էին, որ դրանք հերյուրանքներ չէին, որ էժանագին սենսացիաների և «օդից կախված» լուրերի մասնագետ Փաշինյանը իսկապես եկել էր իշխանության՝ Արցախը թշնամուն հանձնելու համար: Եվ նա դա արեց: Փաստը, ցավոք, առավել քան ակնհայտ է: Բայց շարունակենք անկման ու կործանման յուրօրինակ քրոնիկոնը: Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «զրոյական կետից» է վարելու բանակցությունները: Հետո հայտարարեց, թե բանակցային գործընթացում ինչ-որ «միկրոհեղափոխություններ» է անելու: Հետո Ալիևի հետ հանդիպեց վերելակում ու «վերելակային բանակցություններ» վարեց: Այս ամենը ԵԱՀԿ Մինսկի խմբին «խաղից դուրս» մղելու, գործնականում ադրբեջանական երկարամյա ծրագիրն սպասարկելուն միտված գործողություններ էին:

Հետո եղավ «արտահոսք» Ռուսաստանի ՆԳ նախարարի կողմից, թե ինչ վտանգավոր տարբերակներ են բանակցվում, հետո եղավ Փաշինյանի արձագանքը, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում է» ու, ընդհանրապես, դուք ո՞վ եք, որ իմանաք, թե ինքն ինչ է բանակցում Ալիևի հետ: Այդ ընթացքում՝ 2019 թվականին եղավ Համահայկական խաղերի բացումն Արցախում և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Դա հնչեց պաթետիկ, կեղծավոր, սնամեջ հայրենասիրական պաթոսով (չեմ մոռանա Պարգև սրբազանի դեմքի արտահայտությունը՝ Փաշինյանի այդ հայտարարությունների պահին), բայց գործնականում ադրբեջանաթուրքական ռազմատենչ մղումների լեգիտիմացում էր: Բանակցությունները մղվեցին խորը փակուղի: Հետո եղան էլի բաներ, եղավ Տավուշի (2020 հուլիս) սահմանային միջադեպը, որը փաշինյանական քարոզչությունը ուռճացրեց, դարձրեց խոշոր ճակատամարտ, որտեղ հայոց բանակը, իբր Նիկոլ Փաշինյանի քաջարի ու անմիջական ղեկավարությամբ, զգետնեց հակառակորդին:

Իսկ հետո եղավ 44-օրյա պատերազմը, որտեղ 43 օր շարունակ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մատուցմամբ հաղթում ու հաղթում էինք, իսկ 44-րդ օրը նա ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը: Ի դեպ. խիստ կարևոր է ընդգծել, որ փաշինյանական կառավարման ամբողջ ժամանակահատվածում՝ 2018-ի մայիսից սկսած, վարկաբեկվել ու գործնականում խարխլվել է Հայոց բանակը, հրամանատարների, խոշոր ստորաբաժանումների ղեկավարների շարունակական փոփոխություններ են արվել, ինչը որոշակի շփոթ է ստեղծել ու նվազեցրել կարգապահությունը:Բանակի սնունդը «տեղն էին պահում», իսկ կառավարումը գնալով վատանում էր, մարտունակությունը թուլանում, իսկ սպառազինությունը արագորեն «հնանում»: Ադրբեջանը, հատկապես 2019-ից սկսած, ինտենսիվորեն ավելացնում էր ԱԹՍ-ները, իսկ Նիկոլ Փաշինյանը անպետք Սու-եր էր առնում աստղաբաշխական գներով, այն էլ՝ «առանց հրթիռների», ձեռք չէին բերվում ժամանակակից ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոցներ, ինչն էլ հետո ճակատագրական եղավ կամ մատուցվեց այդպես:

Եվ մի հանգամանք էլ. այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կաշվից դուրս գալով փչացրեց հայ-ռուսական, հայ-իրանական և անգամ՝ հայ-չինական հարաբերությունները, նույնիսկ հայ-վրացական հարաբերությունների վրա հասցրեց ձյութ թափել: Հասկանալի է, թե ինչու: Որպեսզի հետո ասեն՝ «մենք մենակ էինք մնացել, բայց մենք ինքնիշխան ենք...»: Այն, ինչ եղավ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, սկզբունքորեն այնքան էլ վաղուց չէր, այնպես որ հազիվ թե շատերը մոռացած լինեն: Թեթևակի հիշեցնենք: Հայտարարվեց «խաղաղության օրակարգ», եղան մի քանի հանդիպումներ Փաշինյանի ու Ալիևի միջև: Սկզբունքային է այն, որ տապալված, երկրին ահռելի կորուստների ու հազարավոր զոհերի հասցրած Փաշինյանն ու իր թիմը որոշեցին պահել իշխանությունն ամեն գնով, ու պահեցին, այդ թվում՝ 2021-ի խայտառակ «ընտրություններով»: Զուգահեռաբար, Արևմուտքի գործուն աջակցությամբ գործարկվեց ու իրականացվեց նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթուղթը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրագայի հանցավոր համաձայնությամբ փոխարինելու պրոցեսը:

Եվ, եթե առաջին թղթով, Ռուսաստանի միջնորդությամբ, նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել հետագային ու ապահովել ՀՀ-ԼՂՀ 5 կմ լայնությամբ միջանցք, ապա Պրագայում Նիկոլ Փաշինյանն Ալիևին ու Էրդողանին խոստացավ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու ճանաչեց: Դրանից հետո արդեն դեպքերը ծավալվեցին ձնագնդի էֆեկտով. Արցախը 10 ամիս շրջափակվեց, որից հետո Հայաստանի իշխանության կողմից ուրացված ու դավաճանված՝ մնաց մեն-մենակ՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ: Ու նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, թերևս բարձրաձայնելով իր վաղեմի երազանքն ու դրա իրականացումը, ասես՝ ոչինչ էլ չի պատահել, հայտարարեց. վերլուծությունը (պա՜հ, վերլուծությունը) ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա: Փաշինյանն ու իր ՔՊ-ն վերջնականորեն հանձնեցին Արցախը թշնամուն: Բայց թող ոչ ոք չկարծի, թե կարող է «թռնել» պատասխանատվության ենթարկվելուց: Դրա ժամանակը անպայման գալու է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանՀաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկըԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՀայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանԼեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»Ոմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հունվարի). Բազմահազարանոց ցույց Երևանում, մահափորձ քաղաքական գործչի դեմ. «Փաստ»Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան