Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Որպեսզի գոնե կալանքի միջոցով «պատժվեն»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, որ ընդդիմադիրները, ընդդիմախոսները, երբ որևէ թեթև քայլ են կատարում, առերևույթ չնչին զանցանք են թույլ տալիս կամ նույնիսկ մի թթու խոսք են ասում իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին, անմիջապես քրեական վարույթ է նախաձեռնվում և իրավական գործընթաց սկսվում տվյալ անհատի նկատմամբ։ Ավելին, 2018 թվականից սկսյալ կալանավորումը դարձել է Նիկոլ Փաշինյանի սիրելի գործիքակազմը. ըստ իրավաբանների, 2018-2023 թվականներին աննախադեպ քանակով է կիրառվել փախանման այդ միջոցը, մեծամասամբ՝ քաղաքական ենթատեքստով գործերով: Խոսքը թե՛ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին է, թե՛ տարբեր ակցիաների ժամանակ ընդդիմադիրների բերման ենթարկելու, ապա և կալանավորելու, թե՛ սոցցանցային գրառումների մասին:

Վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին ևս իշխանությունների «սրտի դատավորները» մեծ հաճույքով փախանման միջոց են ընտրում կալանքը կամ երկարացնում են նախկինում արդեն տրված կալանքի ժամկետը։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ ոչ քիչ դեպքերում ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ են սոցցանցերում հայհոյել, բռնության կոչեր արել, վիրավորել, նույնիսկ ակնհայտ բռնություն կիրառել, այդ թվում՝ առողջությանը վնաս պատճառելով։ Ավելին, որոշ դեպքերում անգամ հայտնի են եղել, թե ովքեր են դրանց իրականացնողները, սակայն, այդուհանդերձ, այդ դեպքերով անգամ ձերբակալություն չի եղել։ Դրա վառ օրինակը բոլորովին վերջերս Արթուր Չախոյանի հետ կապված հայտնի միջադեպն էր, երբ նրա կյանքին ակնհայտ սպառնացող անձը չձերբակալվեց։

Սրան գումարենք այն հանգամանքը, որ ընդդիմադիրների անհնազանդության ակցիաների ժամանակ բռնարարք կատարած որևէ ոստիկան առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության։ Փոխարենը, հարյուրավոր անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, իսկ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ: Այդ օրերի ընթացքում բազմաթիվ անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվել է, մի քանի տասնյակ անձինք կալանավորվել են: Արդյունքում, ինչպես շատ փաստաբաններ են նշում, ՔԿՀ-երում ուղղակի տեղ չկա։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը կալանքը դարձրել է պատժի միջոց, նորություն չէ. այդ մասին պարբերաբար բարձրաձայնում են ոլորտի մասնագետները:

Դրա համար նշվում են տարբեր պատճառներ: Դրանցից ամենահիմնականը, մեր ունեցած տեղեկություններով, վերաբերում է հետևյալին. իշխանությունները հիանալի հասկանում են, որ երբ ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ կարված այդ «գործերը» հասնեն դատարան, իսկույն պարզ է դառնալու, որ դրանց գերակշիռ մեծամասնությունը սարքված է, այդ գործերը փլուզվելու են, իսկ «մեղադրյալներն» արդարացվելու են: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ իր ընդդիմախոսները մնան անպատիժ, ուստի մեծամասնության նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է կալանքը, որպեսզի գոնե այդ երկու կամ չորս ամիսը նրանց համար համարվի պատիժ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդի