Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Տենորի-օն կամ՝ ձայն ափի մեջ. արդյո՞ք յուրաքանչյուր ոք կարող է նվագել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տենորի-օնը էլեկտրոնային երաժշտական գործիք է: Տենորի բառը ճապոներենից թարգմանվում է որպես «ձայն ափի մեջ»: Ճապոնացի նկարիչ և ինժեներ Տոշիո Իվայը և Յու Նիշիբորին են 2005 թվականին Լոս Անջելեսի «SIGGRAPH» ցուցահանդեսում առաջին անգամ հանրությանը ներկայացրել այդ երաժշտական գործիքը: 2006 թվականին Փարիզում տեղի է ունեցել տենորի-օնի շնորհանդեսը, որտեղ բոլորը հնարավորություն են ունեցել մանրամասն ծանոթանալ այդ նորամուծությանը: 2006 թվականի հուլիսին «Futuresonic» խմբի համերգին տենորիօնը բարենպաստ տպավորություն է թողել ներկաների վրա, և հանդիսատեսը անթաքույց հիացմունքով է ընդունել նոր գործիքը: Դա էլ հենց դարձել է զանգվածային սպառողի համար նոր երաժշտական գործիքի արտադրության մեկնակետը:

2007 թվականին Լոնդոնում սկսել են առաջին վաճառքները, առաջին գործիքը վաճառվել է 1200 դոլարով: Տենորի-օնի տարածման համար գովազդային նպատակներով էլեկտրոնային երաժշտությամբ փորձեր կատարող հայտնի երաժիշտներ են հավաքագրվել՝ ձայնագրելու դեմո-տրեկներ: Ներկայում այդ կոմպոզիցիաները կարելի է գտնել գործիքի պաշտոնական կայքում: Տենորի-օնն, ըստ էության, ապագայի երաժշտական գործիք է համարվում: Արտաքինից այդ գործիքը նման է վահանակային տեսախաղի՝ էկրանով պլանշետ, վազող վառ լույսեր: Սարքը թույլ է տալիս մուտքագրել և պահպանել կոմպոզիցիաներ: Իր հայտնվելուց ի վեր տենորի-օնի արտաքին տեսքը գործնականում չի փոխվել, ներկայում այն քառակուսի դիսփլեյ է, որը ներառում է լուսադիոդներով 256 հպման կոճակ: Այս գործիքի օգնությամբ կարելի է ստանալ բազմաձայնային էֆեկտներ:

Դա անելու համար պետք է մուտքագրել նոտաները 16 ձայնային «նկարների» համար, այնուհետև դրանք դնել մեկը մյուսի վրա: Սարքը հնարավորություն է տալիս ստանալ 253 հնչյունի տեմբր, որոնցից 14 -ը պատասխանատու են թմբուկի հատվածի համար: Տենորի-օնի էկրանի վրա կա 16x16 լուսադիոդային անջատիչների ցանց, որոնցից յուրաքանչյուրն ակտիվանում է տարբեր կերպ՝ ստեղծելով երաժշտական կոմպոզիցիա: Սարքի պատյանի վերին եզրին տեղադրված են երկու ներկառուցված բարձրախոսներ: Ձայնի բարձրությունն ու ժամանակի ընթացքում հարվածների քանակը վերահսկվում են սարքի վերին կոճակների միջոցով: Բացի այդ, պատյանի աջ և ձախ կողմերում կան այլ գործառական կոճակներ: Յուրաքանչյուրին սեղմելը ակտիվացնում է անհրաժեշտ երաժշտության համապատասխան շերտերը: Երաժշտությունը ընթացքում կարելի է հագեցնել և ավելի հարուստ դարձնել:

Տենորի-օնը հագեցած է հաղորդակցության գործառույթով, ինչը հնարավորություն է տալիս փոխանակել երաժշտական ստեղծագործություններ տարբեր նմանատիպ գործիքների միջև: Այս գործիքի առանձնահատկությունն այն է, որ դրանում ձայնը վիզուալացվում է, դառնում է տեսանելի: Սեղմակները սեղմելիս դրանք լուսավորվում և բռնկվում են, այսինքն՝ ստացվում է անիմացիայի անալոգ: Մշակողները շեշտում են, որ տենորի-օնը չափազանց հեշտ է օգտագործել: Գործիքի ինտերֆեյսը պարզ և ինտուիտիվ է: Սովորական մարդը, միայն կոճակները սեղմելով, ունակ է երաժշտություն նվագել և ստեղծագործություններ գրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»