Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Արցախից չհրաժարվելու հրամայականը

Թեեւ հայ հանրության մեջ 2023 թ․սեպտեմբերի ողբերգական իրադարձություններից հետո լայնորեն տարածվել է այն մտայնությունը, որ Արցախի Հանրապետությունը կորսված է, այն շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը։ Արցախի Հանրապետությունը ներկա տեսքով ստեղծվել է իր ժողովրդի կամարտահայտության հիման վրա. նրա հիմնադիր փաստաթուղթը 1991թ․դեկտեմբերի 10-ի հանրաքվեով կայացված որոշումն է, եւ որեւէ առանձին վերցված պաշտոնյա իրավասու չէ չեղարկել այն։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը նրա գոյության դադարեցման մասին առոչինչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ստորագրվել է ժողովրդի ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո, ինչի մասին նաեւ նշված է նույն հրամանագրում։ Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Արցախի գործող նախագահը եւս բացահայտ հայտարարեց այդ մասին, ուստի ակնհայտ է, որ թեեւ Արցախի Հանրապետության տարածքն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, նրան չի հաջողվել վերջնականորեն կազմալուծել նրա գործունեությունը։

Ավելին, Արցախի Հանրապետությունը, որպես հայկական պետական կազմավորում, արդեն առնվազն 105 տարվա պատմություն ունի, ստեղծվել է դեռեւս 1918 թ․ Լեռնային Ղարաբաղի հայության 1-ին համագումարի կողմից, 1919 թ․ պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության հետ եւ ճանաչվել վիճելի տարածք, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների խորհրդայնացումից հետո կարճ ժամանակ ճանաչվել է Հայաստանի կազմում, ապա բռնակցվելով Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ նրա կազմում հանդիսացել է ինքնավար մարզ, իսկ 1991-2023 թթ․ փաստացի անկախ է եղել, մինչեւ Ադրբեջանի կողմից վերջին օկուպացիան։ Նույնիսկ օկուպացիայի պայմաններում Ադրբեջանը չի կարողացել վերջնականապես վերացնել Արցախի Հանրապետությունը, քանզի նրա պետական մարմիններն այսօր էլ շարունակում են իրենց գործունեությունը։

Հայաստանի Հանրապետությունը, որն իր Անկախության հռչակագրով ստանձնել է Արցախի Հանրապետության հետ վերամիավորման հանձնառությունը, եւ փաստացի հանդիսացել է նրա անվտանգության հիմնական երաշխավորը, այս պայմաններում առնվազն  պարտավոր է ընդունել Արցախի Հանրապետության դե յուրե գոյության փաստը եւ հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կողմից բռնազավթված է։ Ավելին, անթույլատրելի է, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի հետ ներկա պայմաններում ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որն ավտոմատ կճանաչի Արցախը ցեղասպան Ադրբեջանի կազմում՝ դրանով Հայաստանի Հանրապետությանը Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության հանցակիցը դարձնելով։ Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումն ամրագրելը նաեւ անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավական հիմքերը եւ օգտագործվեն հետագա բանակցային գործընթացում՝ մասնավորապես արցախահայերին իրենց հայրենիք վերադառնալու եւ այնտեղ անվտանգ եւ արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար։

Եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը ապագայում ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա իմաստավորված կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը փոխադարձ ճանաչի ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլեւ Արցախի սուբյեկտայնությունը, եւ պատրաստ  լինի այնպիսի բանակցային լուծման, որը ենթադրում է կայուն եւ արդար խաղաղություն՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա։ Հակառակը նշանակում է ուժի պարտադրանքի տակ հրաժարում հայկական հայրենիքից, արցախահայության անքակտելի անհատական եւ կոլեկտիվ իրավունքներից, եւ ճանապարհ է բացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անխուսափելի կորստի համար, քանզի Արցախի Հանրապետության այսօրինակ վերացումը ոչ միայն ջլատում է Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայ ազգի դիմադրողականությունը, այլեւ Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նորանոր պահանջների, ներառյալ պատերազմական ռեպարացիաների, ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում բնակեցնելու,  հայկական բանակը զինաթափելու, եւ այլնի ներկայացման համար։

Պնդումները, թե Արցախից այսօր պետք է հրաժարվել, քանզի Հայաստանի Հանրապետությունը, մնալով միայնակ եւ առանց դաշնակցի, չի կարող այլեւս նրա անվտանգության երաշխավորը լինել, իրենց էությամբ եւս կեղծ են։ Նախ, Հայաստանի Հանրապետությունը զգալի չափով մնացել է առանց դաշնակցի, որովհետեւ հրաժարվել է Արցախի պաշտպանությունից, եւ դա կտրուկ նվազեցրել է նրա աշխարհաքաղաքական արժեքը ուժային բոլոր կենտրոնների համար։ Երկրորդը, գործող իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժը հետեւողականորեն փոշիացվել է, իսկ բնակչությանը ներարկվել է անզորության զգացում, եւ յուրաքանչյուր միակողմանի զիջում այն միայն խորացնում է։ Նույնիսկ այդ պայմաններում, բնակչության ակտիվ եւ գիտակից հատվածը պատրաստվում է ինքնապաշպանության, իսկ Արցախի ՊԲ վերջին հերոսական դիմադրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մարտական կարողություններն անսպառ չեն, եւ արդյունավետ կազմակերպված դիմադրության դեպքում առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքը հնարավոր է պաշտպանել, եւ կամ էլ թշնամուն հասցնել այնպիսի կորուստներ, որ պատերազմի հետագա վարումը նրա համար քաղաքականապես խնդրահարույց դառնա։

Ավելին, Ադրբեջանի կողմից Արցախի բռնի հայաթափումը փաստացի ստեղծել է մի իրավիճակ, երբ միջազգային հասարակական կարծիքը, իր մեծամասնության մեջ, սկսել է շրջվել Ադրբեջանի դեմ։ Եթե նախկինում Ադրբեջանը վարպետորեն շահարկում էր սեփական տարածքների «ազատագրման» եւ պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության վերադարձի թեման՝ դրանով հիմնավորելով իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, այսօր արդեն մենք տեղերով փոխվել ենք՝ հիմա Արցախի հայկական բնակչությունն է իր ամբողջության մեջ տեղահանված, ունեզրկված եւ իրավազրկված, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հետեւողականորեն պլանավորված եւ իրականացված էթնիկ զտումների հետեւանքով, ներառյալ 9-ամսյա բլոկադան, չպատճառաբանված ռազմական հարձակումը, եւ խաղաղ բնակչության դեմ գործած բազմաթիվ ռազմական հանցագործությունները։  Սա նոր իրավիճակ է ստեղծել, որը հնարավոր է դարձրել դիվանագիտական եւ միջազգային իրավունքի դաշտում զգալի ճնշում ձեւավորել Ադրբեջանի դեմ՝ որպես բռնապետական, հայատյաց եւ մարդատյաց պետական կազմավորման, որն ընդգծված կերպով ոտնահարում է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը։

Այս համատեքստում, այսօր նաեւ առավել հրատապ ու արդիական է դառնում ամռանը մեկնարկած «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հաջող ընթացքն ու նրա որդեգրած նպատակի իրականացումը, այն է՝ քրեորեն պատժելի արարք որակել Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումները, որը ձգտում է օր առաջ Հայաստանի նոր կապիտուլյացիա պարտադրել, «ՀայաՔվե» նախաձեռնության կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը դառնում է կարեւոր կռվան, որով այդ ճնշմանը հակադրվում է Հայաստանի բնակչության հավաքական կամքը։ Իրապես, մեր երկրի առնվազն 58 000 քաղաքացիներ, բաց ժողովրդավարական կամարտահայտությամբ միանալով այս նախաձեռնությանը, դրանով հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ դեմ են Արցախի հանձմանը Ադրբեջանին եւ դրա միջոցով հայ ժողովրդի ցեղասպանության փաստացի շարունակությանը, եւ այդ հավաքական կամքը պետք է որպես գործոն հայտնվի բանակցային սեղանին, եւ ոչ թե մերժվի ԱԺ մեծամասնության կողմից՝ հերթական անգամ թուլացնելու մեր բանակցային դիրքերը եւ նպաստելու թուրք-ադրբեջանական օրակարգի անարգել ամրագրմանը։

Ավելին, այսօր մեզ պարտադրվող «խաղաղության» պայմանագիրն ակնհայտորեն հակասում է մեր երկարաժամկետ ազգային շահերին, ուստի պետք է հնարավոր բոլոր միջոցներով հետաձգել նրա ստորագրումը, փոխարենը դիվանագիտական, միջազգային իրավական եւ պաշտպանական հարթություններում ձեռնարկել խելամիտ եւ փոխկապակցված գործողություններ՝ գոնե մասամբ չեզոքացնելու ուժի պարտադրանքի ներքո թշնամու ձեռք բերած առավելությունները, եւ խաղաղության պայմանագրի բովանդակությունը ձեւավորել իրապես փոխզիջումային, եւ ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների տրամաբանությամբ։ Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոխդասավորությունը չի կարող հավերժ մնալ ի վնաս հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետությունը հավերժ չի ղեկավարվելու հանձնվողական ուժերի կողմից,  ուստի չի կարելի այսօր հրաժարվել Արցախի ազատության եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար պայքարից՝ այն անժամկետ ազգային նպատակներից, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության անկախության եւ սահմանադրաիրավական հիմքերում։

Ի վերջո, եթե նույնիսկ այսօր մենք գտնվում ենք մեր նորագույն պատմության առավել ողբերգական եւ ծանր կետում, չի կարելի թղթի վրա ամրագրել հենց այդ կետը՝ այն համարժեք է դառնալու նոր Կարսի պայմանագրի, որի ողբերգական հետեւանքները մենք մեր վրա զգում ենք մինչեւ հիմա, եւ որի կապանքներից չենք կարողանում դուրս գալ։ Ուստի Արցախի իշխանության մարմինների վերագործարկման, «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության ընդունման, նախաձեռնող դիվանագիտության, երկրի ինքնապաշպանության արդյունավետ կազմակերպման եւ այլ հասու օրինական միջոցներով՝ Ադրբեջանի ուժային ճնշմանն այսօր անհրաժեշտ է հակադրել մեր ժողովրդի հավաքական կամքը՝ պաշտպանելու սեփական հայրենիքը, ինքնիշխանությունը եւ սահմանադրական կարգն ու մեր անժամկետ ազգային նպատակները, եւ դրանով դուրս գալ այն փակուղուց, որում մենք հայտնվել ենք վերջին տարիների հանձնողական քաղաքականության արդյունքում։

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանում