Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Տարածաշրջանային բարդ «մաթեմատիկան». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Թեհրանում տեղի ունեցավ «3+3» ձևաչափով հանդիպումը, ավելի ստույգ՝ հանդիպումները, որոնց, մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Եվ քանի որ Վրաստանն այդպես էլ չմասնակցեց այս հանդիպմանը, ապա ստացվեց, որ նախ՝ 3+3 հավասար է 5-ի: Չնայած այս դեպքում էլ Ադրբեջանին որպես առանձին միավոր ներկայացնելիս պետք է մոտենալ մի փոքր վերապահումով, քանի որ այն, ըստ էության, դարձել է Թուրքիայի շահերի սպասարկուն։ Այսինքն, փաստացի, ստացվում է, որ 3+3 հավասար է 4-ի: Իսկ մեծ հաշվով, այս հարթակում վճռական խոսքը տարածաշրջանային 3 խոշոր խաղացողներինն է, որոնք նպատակ ունեն, որ այն դառնա տարածաշրջանային հարցերի կարգավորման հարթակ։

Թուրքիան միշտ էլ ցանկացել է Արցախյան հակամարտության կարգավորման ու ընդհանրապես տարածաշրջանային հարցերում միջնորդի դերակատարություն ստանձնել, դրա համար էլ տարածաշրջանային հարցերի կարգավորման ձևաչափեր է առաջ քաշել։ Իսկ դրանցից մեկն էլ «3+3» ձևաչափն է, որը պետք է դառնար տարածաշրջանային հարցերում Թուրքիայի ներգրավվածության առաջնային ուղղություն։ Չնայած ժամանակին Էրդողանը ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում անցկացվի Արցախի հարցով։ «3+3» ձևաչափով հանդիպման առաջարկը ընդունելություն գտավ նաև Իրանի կողմից, քանի որ այն արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Թեհրանին ևս տարածաշրջանային գործընթացների վրա ներգործություն ունենալու հնարավորություն է տալիս։ Իրանը կարևորում է «3+3» ֆորմատով հանդիպումների անցկացումը նաև այն պատճառով, որ կարողանա հակակշռել թուրք-ադրբեջանական նկրտումներին ու իր ազդեցությունն ուժեղացնել Հարավային Կովկասում։

Եվ պատահական չէ, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, որ կարծում է, թե «3+3» ձևաչափով քննարկումների միջոցով հնարավոր կլինի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել։ Այսինքն, Իրանը ուղերձ է ուղարկում, որ այդ հարթակի միջոցով փորձելու է թույլ չտալ, որ տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, իսկ այն կարող է տեղի ունենալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը հասնելու նպատակով։ Թեհրանն առաջարկում է զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն իր պատկերացումների համաձայն, որը պետք է սկսել Հարավային Կովկասում համապարփակ տրանսպորտային ճանապարհային քարտեզի մշակումից։ Մյուս կողմից էլ՝ «3+3» ձևաչափի գործարկումը ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ դրա էֆեկտիվ գործունեության արդյունքում Արևմուտքը դուրս է մղվում տարածաշրջանից։

Պատահական չէ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտից մեկնաբանելով «3+3» ձևաչափով հանդիպումը՝ նշեցին, թե Իրանը և Ռուսաստանը չեն կարող լինել վստահելի գործընկերներ։ Բնականաբար, Արևմուտքը փորձելու է այնպես անել, որ «3+3» հարթակը ի վիճակի չլինի դառնալ տարածաշրջանային փոխգործակցության ուրույն հարթակ, որտեղ կլուծվեն առկա խնդիրները։ Բայց արդյունքներ գրանցելու համար նախ պետք է հասնել նրան, որ այս ձևաչափով հանդիպումները տեղի ունենան ամենաբարձր մակարդակով ու հստակ տարածաշրջանային օրակարգ ձևավորեն։ Բացի դրանից, խոչընդոտող հանգամանք է այն, որ հարթակի մասնակիցների միջև էական աշխարհաքաղաքական տարաձայնություններ կան։ Օրինակ՝ առանցքային հարցերում Ռուսաստանի ու Իրանի շահերը հակասում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։

Ադրբեջանը շահագրգռված չէ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման տեղափոխվի «3+3» ձևաչափ։ Դրա համար էլ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, թե «3+3» ձևաչափը երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ։ Ըստ նրա, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում, այլ դա կատարվելու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանը ցանկանում է ուղիղ Հայաստանի հետ գործ ունենալ, որպեսզի որևէ միջնորդական ձևաչափ չստեղծվի, ու դա իրեն հնարավորություն տա ճնշում գործադրել Երևանի վրա, իսկ հարկ եղած ժամանակ դիմել ռազմական ագրեսիայի՝ հաշվի առնելով, թե ով է այս պահին Հայաստանի ղեկին։

Այս ամենից ելնելով՝ որոշ փորձագետներ տրամաբանական հարց են բարձրացնում՝ եթե «3+3» ձևաչափը չի կարող էականորեն ներազդել տարածաշրջանային զարգացումների վրա, ապա որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի մասնակցությունն այս հարթակին։ Սակայն այստեղ կա նաև հարցի մյուս կողմը. եթե Հայաստանը չմասնակցի այդ հարթակին, ապա դրանից հայկական կողմը ոչ միայն չի շահի, այլև կտուժի, քանի որ այն տեղի կունենա առանց Հայաստանի, ինչպես որ տեղի է ունենում առանց Վրաստանի։ Սա կնշանակի կա՛մ հարթակի անգոյություն, ինչը բացառապես Արևմուտքի և ինչ-որ չափով նաև Ադրբեջանի ցանկությունն է, կա՛մ գործընթաց Հայաստանի մասին առանց Հայաստանի, այսինքն՝ հարթակի մյուս մասնակիցները կփորձեն պայմանավորվել մեզ վերաբերող հարցերով մեր բացակայությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»