Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալը» 3:0 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ: Այս հաղթանակը մադրիդյան թիմի համար 18-րդ անընդմեջ հաղթանակն էր: Այսպիսով` «Ռեալը» կրկնեց սկզբունքային մրցակցի` «Բարսելոնայի» ռեկորդը. 2005-06թթ. մրցաշրջանում կատալոնական թիմը ևս 18 խաղում անընդմեջ հաղթանակներ է տոնել: Իսպանական թիմերից միայն «Բարսելոնային» և «Ռեալին» է հաջողվել նման ցուցանիշ գրանցել:
«Ռեալ»-«Սելտա» հանդիպումը ռեկորդային էր նաև Կրիշտիանու Ռոնալդուի համար: Պորտուգալացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և խփեց Իսպանիայի առաջնությունում իր 200-րդ գոլը: Այս հեթ-տրիկը Ռոնալդուի համար Իսպանիայի առաջնությունում 23-րդն էր: Այսպիսով` Լա լիգայում հեթ-տրիկների քանակով պորտուգալացին նոր ռեկորդ սահմանեց` շրջանցելով լեգենդներ Ալֆրեդո դի Ստեֆանոյին և Տելմո Սարրային: