Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Ադրբեջանի հետ հարաբերվելու արդյունավետ եղանակը ուժն է, մինչդեռ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ չի մասնակցելու Բրյուսելում նախանշված եռակողմ հանդիպմանը: «Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը իր առջև ձևակերպված խնդիրը գոնե այս փուլում լրիվ լուծել է, դրա համար էլ չի գնում, ընդ որում, լուծել է ոչ բանակցություններով. դրա մասին բազմիցս ասել է: Վերջերս իր հարցազրույցում նշել է՝ «ասում էին, որ հնարավոր չէ խնդիրը լուծել ուժային տարբերակով, բայց ցույց տվեցինք, որ հնարավոր է»»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ երբ խոսում են օկուպանտ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին, պետք է հաշվի առնել, որ ադրբեջանցիները 30 տարի բանակցությունների իմիտացիա են արել: «Նույնիսկ ադրբեջանա-արցախյան հակամարտության ծագման սկզբից՝ 1918 թ.-ից սկսած, երբ հայկական կողմը մշտապես պնդել է, որ հարցը պետք է լուծենք բանակցությունների ճանապարհով և այլն, իրենք ասել են՝ այո, կլուծենք: Իմիտացիա են արել, թե իբր բանակցությունների են մասնակցում, և իրենք էլ են ցանկանում հարցը լուծել խաղաղ եղանակով: Բայց իրենց ոճը դիտարկելով՝ վստահաբար կարող եմ պնդել՝ սկսած առնվազն 1918 թ.-ից, իրենց կարճաժամկետ կամ երկարաժամկետ հարցերը լուծել են բացառապես ուժային եղանակով»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախի՝ որպես դարպաս չլինելիության պայմաններում վտանգը մեծացել է Հայաստանի հարավի նկատմամբ: Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը հայտարարում է, որ Սյունիքի հանդեպ տարածքային հավակնություն Ադրբեջանը չունի, ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե առանց տանկերի են «վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր, խաղաղ ձևով»: «Սա Հայաստանի և միջազգային հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու գործելաոճ է: Երբ Ալիևը տեսնի, որ իր ասած «խաղաղ ձևովը» չի ստացվում, նորից անցնելու է ուժային եղանակին: Առհասարակ, պետք է ուշադրություն դարձնենք պատմությանը: Այդ պետությունը, եթե, իհարկե, այն կարելի է պետություն անվանել, իրականության մեջ արհեստածին կազմավորում է, որը ձևավորվել է Օսմանյան Թուրքիայի կողմից և նրանց իշխանությունների ծրագրմամբ 1918 թ.-ի մայիսին, ուրեմն, ավելի ստույգ՝ պետական արհեստական այդ կեղծ կազմավորումը մշտապես դրսևորել է մասնավորաբար Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ ծավալապաշտական նկրտումներ:

Ընդհանրապես, նրանց համար գոյություն չունի նման մոտեցում՝ այս տարածքը փաստաթղթով իրենց է պատկանել կամ իրենց չի պատկանել, նման բան իրենց գործելաոճում չկա: Իրենք նպատակադրվում են վերցնել այդ տարածքը, վերցնում են: Որևէ նշանակություն չունի՝ Հայաստան կլինի, միջազգային հանրություն կլինի: Նրանց հետ հարաբերվելու արդյունավետ մեթոդը, եղանակը ուժն է: Իմ ասած խոսքերի վառ ապացույցն ադրբեջանա-արցախյան առաջին՝ 1991-94 թթ. պատերազմն է: Կարողացանք համախմբվել, ուժ ցույց տալ և հասանք մեր նպատակին: Այս անգամ եղավ դավադրություն կամ հանցավոր անփութություն, գուցե՝ երկուսը միասին, և մենք կորցրեցինք Հայկական երկրորդ հանրապետությունը:

Ազգովի խայտառակ մի վիճակում ենք, սերունդները մեզ սա չեն ներելու, անիծելու են բոլորիս՝ իշխանություն լինի, թե ընդդիմություն: Պատկերացնո՞ւմ եք, որ սերունդները կարդան մեր պատմությունը 50 կամ 100 տարի հետո: Արցախում տեղի է ունենում նախճիր, կոտորած, ցեղասպանություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչակազմը մատը մատին չէր տալիս, ոչինչ չէր ձեռնարկում այդ մարդկանց սովամահությունից ազատելու համար: Կամ՝ սեպտեմբերի 19-20ին, երբ Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի անցավ և սառը զենքի միջոցով ցեղասպանության շարունակություն իրականացրեց, որովհետև, ըստ ՄԱԿ-ի սահմանման, բլոկադան ևս ցեղասպանության մի տեսակ է, Հայաստանի Հանրապետությունը փոխանակ ասի, որ պետք է պաշտպանենք մեր հայրենակիցներին և այլն, նշում է, որ «չենք ուզում, որպեսզի Հայաստանը ներքաշվի դրա մեջ»: Սա անհիմն, ապազգային հայտարարություն է, որն արել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը»,-ընդգծում է քաղաքագետը:

Այս ծանրագույն իրավիճակում մի իսկական խառնաշփոթ է Հայաստանի արտաքին քաղաքականության տիրույթում: Դեմարշ Ռուսաստանի նկատմամբ, սպառազինության մատակարարման այլընտրանքային գործընկերների փնտրտուք՝ ի դեմս Ֆրանսիայի և Հնդկաստանի և այլն: «Հայաստանի Հանրապետության վարչակազմի ներկա արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես անհասկանալի: Իսկ ո՞րն է դրա պատճառը: Պատճառներից ես կառանձնացնեի ոչ պրոֆեսիոնալիզմը, որ գործով չեն զբաղվում մասնագետները: Ի սկզբանե ասել եմ՝ այս վարչակազմի գերակշիռ մեծամասնությանը համարում եմ ոչ պրոֆեսիոնալ, անձեռնահաս, ոչ մասնագիտական մոտեցում ունեցող մարդիկ, որոնք իրերի բերումով հայտնվել են խիստ պատասխանատու պաշտոններում: Ակնհայտ է, որ Հայաստանի ներկա վարչակազմի արտաքին քաղաքականությունն ուղղված է նրան, որ Հայաստանը հնարավորինս հեռանա Ռուսաստանից և վեկտորը փոխի դեպի Արևմուտք:

Ուզում եմ ընդգծել մեկ բան՝ ինքս արտաքին քաղաքական կողմնորոշմամբ ռուսամետ չեմ, արևմտամետ ու ֆրանսիամետ չեմ, որևէ երկրի «մետ» չեմ: Ես խոսում եմ և նաև հանդես եմ գալիս Հայաստանի Հանրապետության և օկուպացված Արցախի պետական շահերից ելնելով: Չեմ կարծում, որ ընդհանրապես ճիշտ է բաց թողնել մեկին և բռնել մյուսին, այսինքն՝ թողնենք Ռուսաստանին, գնանք դեպի Արևմուտք կամ հակառակը: Դա ճիշտ չեմ համարում: Համարում եմ, որ պետք է կարողանալ բոլոր երկրների հետ ունենալ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, այսինքն՝ այնպիսի քաղաքականություն վարել, որ դրա վարման արդյունքում երկուստեք շահերի բավարարում լինի:

Ներկա վարչակազմն ի՞նչ է առաջարկում՝ եկեք Ռուսաստանից հեռանանք և Արևմուտքի կողմը բռնենք, մեծ իմաստով՝ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում: Կրկնում եմ՝ տեր փնտրելու կողմնակիցը չեմ, կողմնակից եմ հավասարը հավասարին քաղաքականության վարմանը: Գուցե հարց առաջանա՝ իսկ Հայաստանը Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին հավասա՞ր է, որ հավասար քաղաքականություն վարի: Կպատասխանեմ՝ հավասարակշռված, պրոֆեսիոնալ մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդկանց կողմից փոխադարձ շահերի սպասարկման վրա հենված քաղաքականության վարման արդյունքում, այո, դա հնարավոր է»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան