Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» դեմ խաղի մասին, որտեղ իր սաները պարտվել են 2:3 հաշվով):
«Պաշտպանությունում անվճռական էինք գործում: Պետք է արժանին մատուցել «Սթոք Սիթիին», որը բավականին արագ սկսեց նախաձեռնողական ֆուտբոլ ցուցադրել: Մենք չափազանց թույլ խաղը հակադրեցինք մրցակցի գործողություններին:
Մենք մեծ էներգիա ներդրեցինք, թիմը ֆանտաստիկ կամքի ուժ ցուցադրեց։ Մենք երեք հիմար գոլ բաց թողեցինք եւ միայն դրանցից հետո արթնացանք։ Պետք է նշեմ, որ մեր բախտը մի փոքր չբերեց։ Թիմի խաղում բազմաթիվ դրական պահեր կային, բայց մենք բավականաչափ լավ չգործեցինք պաշտպանությունում», - Վենգերի խոսքերն է մեջբերել theguardian.com-ը: