Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով ղազախական «Կայրաթի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է դառնալ ռուսական «Ամկարի» ֆուտբոլիստ։
Եդիգարյանից առաջ «Ամկար» էր տեղափոխվել մեր հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով նախկինում խաղում էր «Ակտոբեում»։