Արցախի էջը բաց պահելու համար կարևոր եմ համարում իմ հոդվածներում առաջարկված «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մշակումը եւ կիրառումը․ Արմեն Աշոտյան
ԲլոգԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախի էջը բաց պահելու համար կարեւոր եմ համարում իմ հոդվածներում առաջարկված «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մշակումը եւ կիրառումը: Իսկ իշխանափոխությունից հետո այդ հիմքի հիման վրա կարիք կլինի վերակառուցել արտաքին քաղաքականությունը եւ անվտանգային հայեցակարգը: Ցավոք, այս ձեւաչափով ավելի շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն իմ հնարավոր ազատ արձակումից հետո կփորձեմ ուղիղ եթերում շարադրել այդ հարցի հետ կապված առաջարկներս: