Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Սելտայի» դեմ տարած հաղթանակը (3:0), որում «Ռեալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։
-Մենք լավ հանդիպում անցկացրինք մի թիմի դեմ, որը ինձ դուր է գալիս։ «Սելտան» շատ է ճնշում եւ չափազանց ագրեսիվ է, նրա հետ հեշտ չէր, սակայն մենք հուսալի էինք խաղում։
Խամես Ռոդրիգեսը վնասել է սրունքը։ Մոտ օրերս նա բուժզննում կանցնի։ Նրան կարող են հաջողությամբ փոխարինել Իսկոն եւ Խեդիրան։
Ռոնալդուի առկայությունը թիմում մեծ առավելություն է։ Նա հիմա հիանալի մոտիվացիա ունի եւ ֆիզիկապես նա հիմա լավագույն մարզավիճակում է,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։