Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան


Արցախից բռնի տեղահանված բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու իմ առաջարկը Կառավարությունը մերժել է․ Թագուհի Թովմասյան

Բլոգ

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․

Արցախից բռնի տեղահանված բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու իմ առաջարկը Կառավարությունը մերժել է։
 
Գործադիրը հավանություն չի տվել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իմ առաջարկին։ Առաջարկում էի Արցախի Հանրապետությանը տարեկան հատկացվող բյուջետային ֆոնդից Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում, տրամադրել բնակարան կամ 20 մլն 185 հազար ՀՀ դրամ (մոտ 50000 ԱՄՆ դոլար) սահմանաչափով գումար՝ ՀՀ մարզերում բնակարան ձեռք բերելու նպատակով։
 
Ծրագրի շահառու պետք է լինեին նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանվածները ևս, որոնց բնակարանային խնդիրները Հայաստանում թեև պետք է արդեն հիմնավորապես լուծված լինեին, բայց այդպես չէ։
 
Իմ առաջարկին ՀՀ Կառավարությունն այսպիսի պատասխան է տվել․ «Ներկայումս ՀՀ կառավարությունում քննարկվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության մի շարք ծրագրեր: Դրանք առավել արդյունավետ և նպատակային կիրառելու համար կարծում ենք նախ և առաջ անհրաժեշտ է կատարել կարիքների գնահատում՝ ձևավորել համապատասխան թիրախային խմբեր, որոնց կարիքների բավարարմանը պետք է ուղղված լինեն նախաձեռնվող ծրագրերը: Այս հարցում կարծում ենք ունիվերսալ մեկ լուծում գոյություն չունի և կախված տեղահանված անձանց կարիքներից և հնարավորություններից տարբեր ծրագրեր պետք է դիտարկել ըստ առանձին դեպքերի: Միաժանակ շարունակվում է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում 13.11.2023 թ. դրությամբ հավաստագիր է ստացել 3763 ընտանիք, որից շուրջ 1792 հավաստագրի հիման վրա արդեն իսկ իրականացվել է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորում»։
 
Փաստորեն ստացվում է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով առանձին շրջաններից տեղահանված մոտ 20 հազար մեր հայրենակիցներից ՀՀ կառավարության համապատասխան ծրագրի շրջանակներում բնակարաններ են ձեռք բերել ընդամենը 1792 քաղաքացի, իսկ 2023թ․ արցախահայության բռնի տեղահանությունից հետո Հայաստանում հաստատված 100632 արցախահայությունից որևէ քաղաքացի բնակարանի հարցում աջակցություն չի ստացել։
 
Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը փաստացի մերժում է արցախցիների հոգսը թեթևացնող կարևոր առաջարկությունները։ Սա նշանակում է, որ Կառավարությունը իրականում չունի նպատակ արցախահայերի բնակարանային հարցերը հիմնավորապես լուծելու։ ՔՊ-ն ցանկանում է, որ արցախցիները հեռանան մեր երկրից թեև նրանց համար արտերկրից ահռելի հումանիտար աջակցություն է ստանում Կառավարությունը։ Այլ եզրահանգման դժվար է հանգել։
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
 
Հետևեք նաև իմ տելեգրամյան ալիքին՝ https://t.me/taguhitovmasyanofficial

Առաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում