Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


Ո՞ր ժամանակներից են մարդիկ սկսել կոշիկ հագնել․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պալեոնտոլոգները, վերլուծելով հնագույն պեղումները, ենթադրում են, որ ժամանակակից կոշիկների նախատիպը հայտնվել է Արևմտյան Եվրոպայում մոտ 30 հազար տարի առաջ: Հին մարդկանց կմախքների և ոտքերի ոսկորների մնացորդներից հնարավոր է եղել պարզել, որ հենց այդ ժամանակաշրջանն է բնութագրվում մարդու ոտնաթաթի կառուցվածքի փոփոխությամբ։ Կոշիկները աստիճանաբար նեղացել են, ինչն էլ հանգեցրել է ոտքի չափի նվազման։ Առաջին կոշիկների նպատակը թելադրված է եղել որոշակի եղանակային պայմաններով: Հիմնադրվել են առաջին քաղաքակրթությունները, փոխվել են կլիմայական պայմանները, և եղել է համատարած սառեցում։ Հին մարդիկ սկսել են հագնել կենդանիների մորթիներ, իսկ ոտքերը փաթաթել կենդանիների կաշվով:

Ընդ որում, ոտքերը տաք պահելու համար այդ նախակոշիկները լցոնել են ծղոտով և արտաքինից կապել ծառի կեղևից ստացվող պարաններով։ Հարավային երկրներում ևս հայտնվել են կոշիկի նախատիպերը, բայց այնտեղ հակառակն է եղել՝ անհրաժեշտ է եղել ոտքերը պաշտպանել տաք ավազից և այրվածքներից։ Արդյունքում, օրինակ՝ Հին Եգիպտոսում հայտնվել են սանդալները: Դրանք պապիրուսից էին կամ արմավենու տերևներից, և կաշվե ժապավեններով ամրացվում էին ոտքերին։ Ավելին, հայտնվել է կոշիկի մեկ այլ տեսակ ևս, որը հիշեցնում էր փակ ծայրով ժամանակակից հողաթափերը։ Ըստ Հին Հունաստանի որմնանկարների, կարելի է եզրակացություններ անել, թե այն ժամանակ ինչպիսի կոշիկներ են եղել։

Հիմնականում եղել են երկար կապիչներով սանդալներ։ Կապիչները հասնում էին մինչև ծնկները. նման կոշիկները կոչվում էին «կրեպիդներ»: Գիտնականները կարծում են, որ հենց Հունաստանում են սկսել յուրաքանչյուր ոտքի համար՝ աջ և ձախ, առանձին կոշիկ կարել։ Այն ժամանակ տարածված էին նաև երկարաճիտ կոշիկները, որոնց քթերը բաց էին, և ոտքի մատները երևում էին։ Ավելին, հենց այնտեղ է ծնվել կանանց կոշիկների նորաձևությունը. հետերաների կոշիկների ներբանները այնպիսին էին, որ ավազի վրա հետք էին թողնում գրությամբ՝ «հետևիր ինձ»: Մյուս նորարարությունը ևս ծագել է Հին Հունաստանում: Դերասաններն սկսել են կրունկով երկարաճիտ կոշիկներ հագնել, որպեսզի բեմի վրա ավելի լավ երևան։

Կոշիկների վրայի զարդարանքներից, գործվածքից, որից դրանք պատրաստվել են, և նույնիսկ քուղերի քանակից կարելի էր պատկերացում կազմել դրա տիրոջ սոցիալական կարգավիճակի մասին։ Օրինակ՝ Հին Հռոմում աղքատները կարող էին միայն մեկ քուղով սանդալ հագնել, իսկ հարուստները՝ չորս: Բացի այդ, կանանց թույլատրվում էր կրել միայն սպիտակ կոշիկներ, իսկ տղամարդկանց՝ սև: Միջնադարում Ֆրանսիայում թագավորի հրամանով բոլոր ազնվականները հատուկ կոշիկներ են կրել։ Դրանք նեղ կոշիկներ էին՝ երկար, կոր քթերով։ Հետո՝ 15-րդ դարում, կոշկակարները նորաձևության մեջ մտցրին բութ քթերը, իսկ ահա 16-րդ դարը նշանակալից էր կաշվով զարդարված կրունկներով կոշիկների առատությամբ։ Միևնույն ժամանակ, ի հայտ եկան մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկները, որոնք օգտագործվում էին ձիավարության ժամանակ։ Հետաքրքիր է, որ միջնադարում նորաձև էին միայն տղամարդկանց կոշիկները, քանի որ կանայք կոշիկները թաքցնում էին լայն, երկար շրջազգեստների տակ։

17-րդ դարում շրջազգեստները կարճացան, և այդ ժամանակից սկսեց զարգանալ կանանց կոշիկների նորաձևությունը: 18-րդ դարում հայտնվեցին լաքապատ կոշիկները։ Սկզբում այն կրում էին կանայք, բայց հետո սկսեցին կրել նաև տղամարդիկ։ Սկսեցին կոշիկներ պատրաստել աջ և ձախ ոտքերի համար, մինչ այդ բոլոր կոշիկները ուղիղ էին։ Սկսեցին ի հայտ գալ տարբեր գույների կոշիկներ: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ կոշիկները զգալի փոփոխությունների ենթարկվեցին։ Նորաձևության մեջ մտան ճտքավոր կոշիկները և կաշվե մարտական «սապոգները»։ Բանակային կոշիկների նորաձևությունը հասել է նաև մեր ժամանակներ, և դրանք հիմա հաճույքով կրում են ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները։ Արենիի քարանձավում տարիներ առաջ հնագետները գտել են կոշի, որը 5,5 հազար տարեկան է և համարվում է աշխարհի ամենահին ամբողջական կոշիկներից մեկը, եթե ոչ ամենահինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»