Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գնահատել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի խաղը Իսպանիայի առաջնության 114-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում:
Նա նաև մեկնաբանել է իր 300-րդ հանդիպումը «Արքայական ակումբի» կազմում:
-Ռոնալդուի նման խաղացող թիմում ունենալը առավելություն է: Նրա վիճակագրությունն ինչ-որ խելահեղ բան է: Նա գերազանցում է բոլոր ռեկորդները: Հնարավոր է՝ սա նրա կարիերայի ծաղկումն է: Նոր բառեր է պետք հորինել Ռոնալդուի խաղը բնութագրելու համար:
Ինձ համար սա շատ կարևոր խաղ էր-ամեն օր չէ, որ նույն թիմում 300-րդ հանդիպումնդ ես անցկացնում:
Անչելոտիի հետ պայմանագրի երկարաձգումը լավ նորություն է: Նա հանգիստ և հետևողական մարզիչ է: Հույս ունեմ՝ նա երկար կմնա մեզ մոտ. նա գիտե՝ ինչպես աշխատել թիմի հետ,-ասել է Ռամոսը: