Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են


«Ժողովրդական էյֆորիան և ժողովրդի հավատը չարաշահելու միջոցով այսօր մարդիկ պաշտոններ են զբաղեցնում»

Հասարակություն

Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը պարբերաբար անդրադառնում է առողջապահության ոլորտում առկա իրավիճակին, բարձրաձայնում խնդիրների մասին։ Գրիգորյանը նշում է՝ քննադատությունը և հարցերի բարձրացումն ինքնանպատակ չէ և չի կարող լինել։ 

«Շատ դեպքերում մարդիկ ինձ ասում են՝ դու միայն վատն ես տեսնում, լավը չես տեսնում, ես պատասխանում եմ հետևյալ կերպ՝ դրական բարեփոխում անելը նախարարների, պետական գործիչների պարտականությունն է։ 

Իսկ բացթողումների մասին պետք է իրենց ասել, որովհետև մեր նպատակը չէ, որ վատաբանենք ինչ-որ գործչի ու դրանից հետագայում տուժի ժողովուրդը։ 

Մեր խնդիրն այն է, որ լինի ոչ թե ուղղակի նախարար, այլ լինի արժանի նախարար, որը կկարողանա ժողովրդի առողջական վիճակը բարելավել, համապատասխան հիվանդությունները կանխարգելել, խնդիրներին տալ համակողմանի լուծում։ 

Ես հայտնում եմ իմ կարծիքը զանազան խնդիրների վերաբերյալ թե՛ որպես բուժող բժիշկ, թե՛ որպես առողջապահության կազմակերպիչ, որպեսզի մենք կարողանանք ունենալ էլ ավելի լավ առողջապահական համակարգ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը։ 

Անդրադառնալով վերջին շրջանում առողջապահության ոլորտում իրականացված փոփոխություններին, որոնք պաշտոնատար անձինք ավելի հաճախ բարեփոխումներ են կոչում, բժիշկ-ուռոլոգը նշում է՝ բարեփոխումը պետք է միտված լինի դեպի դրականը, իսկ կարո՞ղ եք վերջին շրջանի «բարեփոխում» ցույց տալ, որը ժողովրդական, մասնագիտական, հանրային կամ տնտեսական բլոկի ընդվզում չի առաջացրել։ 

«Այսպես ասած, բարեփոխում էր այն, որ բժիշկների աշխատավարձը չնչին, բայց բարձրացվեց, սակայն դրա հաշվին բժիշկների վրա ահագին ադմինիստրատիվ ռեպրեսիաներ սկսեցին կիրառվել, սկսեցին ճնշումներ գործադրել, կարծիք և ազատ խոսք սահմանափակել և այլն։ Երկրորդ բարեփոխումն, իմ խորին համոզմամբ, առողջապահության նախարարությանը չէր վերաբերում, բայց իրենք մշակեցին օրենսդրությունը և այն ընդունվեց միաձայն, ինչը շատ ողջունելի է։ 

Դա մեքենաներում երեխաների համար նախատեսված քարսիթները պարտադիր դարձնելն էր։ Դրանք, իհարկե, գովելի, ճիշտ արված նախաձեռնություններ են, սակայն դրանք իրենց հետ բերել են նաև խնդիրներ, որոնց պատասխանները չունի առողջապահության նախարարությունը, ինչպես նաև գործող ամբողջ իշխանությունը։ Դրա համար հիմա չենք կարող ասել, որ ունենք բարեփոխումների շրջան։ 

Ունենք փոփոխությունների շրջան, իսկ թե դրանք բարեփոխում են, թե հետընթաց, այդ մասին կարելի է դատել հետագայում, երբ, օրինակ՝ ներկայիս իշխանությունների կառավարման ժամկետը վերջանա, գա այլ իշխանություն ու գնահատի դա, որովհետև այսօր մեկը մյուսի գործը, խնդիրը ծածկադմփոց է անում, փորձում ստեղծել իմիտացիա, որ կատարվում է ինչ-որ գործ։ 

Այո, կատարվում է ինչ-որ գործ, բայց արդյո՞ք կարելի է դա դրական տեղաշարժ համարել առողջապահական ոլորտում, թե՞ ոչ, խնդիրը դա է»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Գաղտնիք չէ, որ տարբեր ոլորտներում կատարվող փոփոխությունների մասին թե՛ քաղաքացիները, թե՛ հասարակական շրջանակները տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն իսկ դառնում են նախագծեր, սկսում քննարկվել Ազգային ժողովում։ 

Փորձագետները կարծիք են հայտնում, որ նախագծերը դրվում են շրջանառության մեջ՝ առանց հանրային լայն քննարկման։

 Առողջապահության ոլորտը ևս բացառություն չէ։ Գերատեսչության ներկայացրած մի շարք նախագծեր արժանացել են սուր քննադատությունների, բազմիցս նշվել է, որ նախքան փոփոխություններ կատարելը պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, ինչպես, օրինակ՝ բնակչության սոցիալական վիճակը և այլն։ 

Գրիգորյանը նշում է՝ բազմիցս բարձրաձայնել է, որ առողջապահության նախարարության այն մոտեցումը, թե իրենք ամեն ինչ գիտեն, միշտ չէ, որ ճիշտ է։ 

«Չեմ կարող փաստել, որ առողջապահության ներկայիս նախարարությունը, մասնավորապես վերնախավը, շատ գրագետ է առողջապահության ոլորտում։ Կարող է նրանք լավ բիզնեսմեններ են, հարկային տեսուչ, հաշվապահ, դեղագետ, բայց որպես առողջապահության մասնագետ չեմ տեսնում, որ նրանք դրական աուրա ունեն իրենց շուրջը և դրական բաներ են անում։ 

Չեմ բացառում՝ ցանկություն ունեն բարելավել առողջապահության ոլորտը, բայց ցանկությունը և հնարավորությունը պետք է համարժեք լինի։ 

Օրինակը բերեմ սպորտից։ Ցանկացած մարզիկ ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն իր մարզաձևում, սակայն պետք է հաշվի առնել նաև հնարավորությունները։ Հիմա՝ հնարավոր է, որ առողջապահության նախարարության այս աշխատակազմի մոտ կա այդ ցանկությունը, բայց, ավաղ, գիտելիքային պաշարը, փորձի բացակայությունը և կողքից կարծիքներ լսելու անկարողությունը բերում են նրան, որ նրանք դա չեն կարողանում անել։ 

Ավելին ասեմ՝ ցանկացած տեսակի քննադատություն նրանց օգնություն է, որովհետև եթե նրանք վերցնեն քննադատության մեջ եղած մտքերը և կիրառության մեջ դնեն, ոչ թե խաղան սև ու սպիտակներ, հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ապա նրանք կհաջողեն։ 

Բայց հավանաբար իրենց մոտ փառասիրությունն ավելի բարձր է, քան ազգի առողջապահական կարիքները հոգալու միտումը, ուստի նրանք դա չեն անում»,-ընդգծում է առողջապահության կազմակերպիչը։ 

Ներկայիս իշխանությունների՝ տարբեր ոլորտներում կատարած կադրային նշանակումները ևս միանշանակ չեն ընդունվում։ 

Կարծիք կա՝ ով քայլել է հեղափոխության օրերին, վաղ թե ուշ, պաշտոն է ստանում։ «Այսօր շատ քիչ պաշտոնյաներ ունենք, որոնք իրենց տեղում են։ 

Ոչ թե իշխանության մեջ պաշտոններ են հասնում այս կամ այն մարդկանց, այլ իշխանությունը գլոբալ բաղկացած է բարձրագույն չավարտած կամ բարձրագույն ավարտած, բայց փորձ չունեցած, կամ էլ մասնագիտական իրենց հանրության կողմից մերժված մարդկանցից։ 

Ժողովրդական էյֆորիան և ժողովրդի հավատը չարաշահելու միջոցով այսօր այդ մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, և բնական է, որ նրանք ունենալու են ո՛չ բավարար փորձ, ո՛չ բավարար հմտություն, ո՛չ էլ բավարար կարողություն խնդիրները լուծելու համար։

 Ունեմ շատ լավ ընկերներ՝ մասնագետներ, որոնք «Իմ քայլը» խմբակցությունից Ազգային ժողովում են կամ զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը։ Նրանք կուլիսներում ասում են՝ իրականում հնարավոր չէ այս կոլեկտիվի հետ աշխատել, որովհետև մարդիկ չեն հասկանում իրավիճակը, չեն կարողանում ճիշտ գնահատականներ տալ, սակայն դրա համար շատ ճոխ պարգևատրվում են։ 

Վերցնենք առողջապահության նախարարության պարգևավճարների բազմամիլիոնանոց ֆոնդը և համեմատենք Մարալիկի ծննդատան երկու հիվանդների համար անհրաժեշտ մոնիտորի գնի հետ, որի արժեքը մեկ միլիոն դրամ է։ 

Այն գնելու համար այսօր ժողովուրդը դրամահավաք է կազմակերպել։ Ժողովուրդն ընտրել է քաղաքական իշխանություն, որը ժողովրդի համար անհրաժեշտ ծախսերը թողել է հենց ժողովրդի վրա, բայց իրենց պարգևավճարներն իրենք արդարացված են համարում։ 

Չեմ զլանա և ևս մեկ անգամ կկրկնեմ մեր, այսպես ասած, ընդդիմադիր գործիչներից մեկի ասածը՝ «սա ամենաարդար բանն է, ինչը կարող է տեղի ունենալ այս ժողովրդի հետ»։ Եթե ժողովուրդը չի հասկանում՝ ում է ընտրում, արդար է, որ նա պետք է կրի հետևանքները, պատասխանատվությունը»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

                                                                                                                                                      

                                                     «Փաստ», թիվ 16 (705).

                                                      փետրվարի 6, 2020թ.

Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց