«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Բլեզ Մատյուիդին կարծում է, որ թիմի հաղթանակները մեծամասամբ կախված են հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղից: Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում հենց շվեդ հարձակվողի դուբլի շնորհիվ «ՊՍԺ»-ն հաղթեց «Նանտին»:
«Իբրահիմովիչի համար մրցաշրջանի մեկնարկը շատ բարդ ստացվեց, իսկ այժմ նա վերադարձել է և պատրաստ է նոր գոլեր խփել: Շատ լավ է, որ երեկ նա երկու գոլ խփեց: Մենք գիտենք, որ եթե Իբրահիմովիչը լավ մարզավիճակում է, «ՊՍԺ»-ն հաղթում է»,-ասել է Մատյուիդին: