Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի


«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից. օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և նույն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիմնադրել են «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունը: Այն առաջին հերթին նպատակ ունի վերհանել և փորձել լուծումներ գտնել բոլոր այն խնդիրներին, որոնց բախվում են արցախահայերը Հայաստանի Հանրապետությունում, և, իհարկե, այն հերթական առիթն է խոսելու Արցախ վերադառնալու նպատակի մասին: ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը նշում է՝ սեպտեմբերի 30-ից հետո արցախահայերը «հայտնվեցին» Հայաստանի Հանրապետությունում և իրենց էին դիմում բազմաթիվ հարցերով:

«Պետք է ունենայինք լծակներ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու, դրանք հոգալու համար: Միայն Արցախի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը մեզ այդ հնարավորությունը չէր տալիս: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում օրվա իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի պետական ինստիտուտները զրոյացնելու և դրանց հետ ոչ մի ձևով հաշվի չնստելու համար, նախաձեռնեցինք այս հասարակական կազմակերպության հիմնումը, որ կարողանանք իրավական առումով տարբեր հարցերով դիմել պետական տարբեր գերատեսչությունների՝ խնդիրների բարձրաձայնման և հստակ պատասխաններ ստանալու համար: Ինչու ոչ, սա միտված է արցախահայերին համախմբելուն: Եթե ապագայում ստեղծվեն այն պայմանները, որ հնարավոր լինի վերադառնալ Արցախ՝ կարգավիճակի և մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված հարցերը լուծելուց հետո, այդ ժամանակ համախմբված ժողովրդի հետ աշխատելը շատ ավելի հեշտ կլինի, քան ցաք ու ցրիվ մեր հասարակության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Արցախի մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին մոտ 4 ամիս առաջ: Հաստատվելով Հայաստանում՝ նրանք ունեին տարրական կարիքները հոգալու անհրաժեշտություն, սակայն ամիսներ անց, վստահաբար, երբ զգացմունքները մի փոքր երկրորդ պլան են տեղափոխվել, բախվում են հրատապ լուծում պահանջող բարդագույն խնդիրների: «Խնդիրները շատ են՝ սկսած բնակարանային հարցից մինչև օրվա հացի խնդիր լուծելու հարց: Այդ խնդիրները ոչ միայն կան, այլ շարունակում են խորանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական գերատեսչություններում այսօր տեսնում ենք, որ, օրինակ՝ դիմումների լրացումը կարող է խնդիր դառնալ: Շատերը չեն կարողացել հավուր պատշաճի լրացնել դիմումը, և շատ մեծ թվով մարդիկ չեն ստացել այն նպաստները, որոնք սահմանել է Հայաստանի Հանրապետությունը: 2023 թ.-ն արդեն ամփոփել ենք, ունենք ահազանգ, որ այդ տարվա ինչ-որ ամիսների համար չստացած վճարները չեն փոխհատուցվելու:

Այդ հարցը բարձրացրել ենք Արցախի իշխանությունների առջև: Նրանք խոստացել են, որ կբարձրաձայնեն խնդիրը համապատասխան օղակներում, որ, անկախ նրանից, թե դիմումները երբ են լրացվել, մարդիկ կարողանան ստանալ այդ փոխհատուցումները: Դա կլինի արդարացի, քանի որ մեր շատ հայրենակիցներ, հաշվի առնելով էլեկտրոնային գրանցման համակարգը, չեն կարողացել լրացնել անհրաժեշտ դիմումները: Կան դեպքեր, երբ կադաստրի կոմիտեն տեղեկություն է տվել, որ այս կամ այն քաղաքացին հանդիսանում է սեփականատեր Հայաստանի Հանրապետությունում, ինչը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում, սա էլ լրացուցիչ խնդիրների պատճառ է դարձել: Մարդիկ պետք է գնան, անհատական այդ տեղեկանքները վերցնեն, որ չունեն սեփականություն, որպեսզի կարողանան վարձավճարի փոխհատուցում ստանալ: Այս բոլոր խնդիրներին զուգահեռ արցախահայերի շրջանում հանդիպում ենք նաև ընկճվածության, քանի որ ինչ-որ չափով ձգձգվում է բնակարանային հարցերի լուծումը: Վերջերս համացանցային տիրույթում հայտնվեցին բնակարանային հարցերը լուծելու նպատակով տարբեր առաջարկներ: Կոչ կանեի Հայաստանի իշխանություններին՝ բազմակողմանի քննարկել այս հարցը և հաշվի առնել նաև Արցախում կիրառված մեր փորձը:

2020 թ.-ից հետո նմանատիպ ծրագիր էինք իրականացնում Արցախի Հանրապետությունում Հադրութից և Շուշիից տեղահանված մեր բնակիչների հետ: Պետք է քննարկել բնակարանային ապահովման հարցերը թե՛ խորհրդարանի, թե՛ համապատասխան կառույցների հետ, որ ընդունված որոշումներն արդարացված լինեն, որ այն մարդիկ, որոնք ունեն մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ և չունեն բնակարանի կարիք, կրկնակի չօգտվեն այդ ծրագրից: Պետք է առաջնահերթությունների կարգով կարողանան ճիշտ բաշխել գումարները, և հասարակության մեջ հերթական անգամ դժգոհություններ չառաջանան»,-ասում է մեր զրուցակիցը: Արցախ վերադառնալու նպատակը փայփայելով, Հայաստանն իրենց հայրենիքը համարելով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են քիչ-քիչ ոտքի կանգնել՝ աշխատանք գտնել, ուսումը շարունակել, անգամ փոքրիկ բիզնես ծրագրեր են կյանքի կոչում:

«Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում հաստատված մեր հայրենակիցները փորձում են իրենց խնդիրներին սեփական ուժերով լուծումներ տալ, ինքնաբավ դառնալ ինչ-որ առումով, ձեռքերը ծալած չեն նստում: Բայց մարզկենտրոններից կամ խոշոր քաղաքներից թեկուզ մի քիչ հեռու գյուղական համայնքներում հաստատված մեր հայրենակիցները տարբեր խնդիրների են բախվում: Մարդիկ ցանկանում են աշխատել, բայց, օրինակ՝ չկա համապատասխան շուկա կամ աջակցություն սեփական փոքրիկ արտադրությունը հիմնելու: Ընտանիք գիտեմ, որը, հաշվի առնելով տան վարձավճարի չափը, բնակվում է Արթիկում, ընտանիքի տղամարդն առանձին ապրում է Երևանում և միայն շաբաթ-կիրակի է գնում ու միավորվում իր ընտանիքի հետ: Աշխատում է Երևանում, որ կարողանա Արթիկում իրենց տան վարձավճարի և մյուս ծախսերը հոգա: Սա է խնդիրը, որ, կապված Երևանում և մարզերում տան վարձավճարի տարբերության հետ, ընտանիքները «բաժանված» են: Մարդիկ կարողանում են Երևանում որոշակի գործունեություն ծավալել, բայց ընտանիքը ստիպված իրենցից բավականին հեռու է բնակվում: Նմանատիպ խնդիրների ենք առնչվում, այսօր, ցավոք, դրանց լուծումները չունենք: Գործադիրում որոշակի լծակներ չունենք, բայց ժամանակ առ ժամանակ խոսելով այս հարցերի մասին, բարձրաձայնելով դրանք՝ հուսով ենք, որ պատկան մարմինները ականջալուր կլինեն և կփորձեն դրանց որոշակի մոտեցում ցուցաբերել: Խնդիրները քայլ առ քայլ լուծելով՝ ինչ-որ առումով կթեթևացնենք մեր հայրենակիցների առօրյան»,-ընդգծում է նա:

Արցախյան հիմնախնդրի, Արցախ վերադարձի շուրջ թեման երբեք երկրորդ պլանում չի հայտնվելու: Դրան նպաստում են քաղաքական ու հասարակական գործիչները, լրատվամիջոցները: Երբեմն-երբեմն նաև միջազգային հարթակներում հնչում են ելույթներ արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու և այնտեղ ապրելու վերաբերյալ, այլ հարթակներում նաև թշնամու ձեռքում մնացած մեր մշակութային կոթողների վանդալիզմի դեպքերին է անդրադարձ կատարվում՝ Արցախի մասին այս կոնտեքստում ևս խոսելով: Գալստյանի խոսքերով, արցախահայերի վերադարձը, սակայն, հնարավոր կլինի միայն նրանց ֆիզիկական անվտանգության և Արցախին որոշակի կարգավիճակ տալուց հետո:

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից: Սա պետք է բարձրաձայնել և Ադրբեջանին պարտադրել, որպեսզի նա նստի բանակցային սեղանի շուրջ: Օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով: Հայը պետք է վերադառնա Արցախ, քանի որ մեր հազարամյակների պատմության մեջ Արցախը երբեք չի եղել ադրբեջանական հող, նա միշտ եղել է հայկական և այնտեղ բնակվել են հայեր: Պետք է փորձենք վերականգնել պատմական արդարությունը: Լուռ մնալով՝ մեր նպատակներից և որևէ մեկին չենք հասնի: Պետք է ճիշտ դիվանագիտության արդյունքում ներգրավել միջազգային հեղինակավոր տարբեր կառույցների, որպեսզի կարողանանք համայն աշխարհին ցույց տալ Ադրբեջանի կողմից կատարվող ագրեսիան, վանդալիզմը: Նա այսօր ոչնչացնում է հայկական մշակույթը, պատմական կոթողները: Դա պետք է լինի օրակարգում: Պահպանելով մշակույթը՝ Ադրբեջանին պարտադրել և նստել նրա հետ բանակցային սեղանի շուրջ և սկսել քննարկումները թե՛ մարդկանց ֆիզիկական անվտանգության, թե՛ Արցախի կարգավիճակի առումով, որ մեր հայրենակիցների հույսը չմարի, և կարողանանք այս հարցերին լուծում տալ: Կարոտն ավելի է մեծանում դեպի հայրենիք»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան