Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Ադրբեջանն ունի ընտրակեղծիքների տխրահռչակ պատմություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բուդապեշտում գրանցված անգլալեզու europeanconservative.com պահպանողական հրատարակությունը «Քննադատվել է Ադրբեջանում ընտրություններին ԵՄ դիտորդների բացակայությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ընդունեցին արտասովոր որոշում՝ դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Շեղվելով իր սովորական մոտեցումից՝ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ դիտորդներ չուղարկելով Ադրբեջան՝ նաև չի մեկնաբանվի ընտրությունների արդյունքների օրինականությունը։ Երկրների ինքնիշխանության պաշտպանները կարող են ողջունել այդ որոշումը, բայց կան կասկածներ, որ Բրյուսելի նման որոշման հիմքում այլ շարժառիթներ են:

Գազով հարուստ, հիմնականում մահմեդական բնակչությամբ Ադրբեջանը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բռնակցումից հետո: Անցյալ տարի այդ երկիրը նաև մեղադրվել է 120 000 հայերի էթնիկական զտումների մեջ։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին նշանակել է արտահերթ նախագահական ընտրություններ։ Ըստ արևմտյան հասարակական կազմակերպությունների, Ադրբեջանի կառավարությունն ունի ընտրակեղծիքների տխրահռչակ պատմություն: Բայց չնայած ընտրակեղծիքների, էթնիկ զտումների և ռուսական նավթի լվացման պնդումներին, Ադրբեջանը Բրյուսելում լոբբիստական ուժեղ ներկայություն ունի: Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանությանը նվիրված Lexmann մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայում Հայաստանի դեսպան Բալայանը կասկածի տակ է դրել Ադրբեջանում կայանալիք ընտրությունների օրինականությունը։

The European Conservative-ի այն հարցին, թե ադրբեջանական ագրեսիվ լոբբին կարո՞ղ էր ազդած լինել դիտորդներ չուղարկելու ԵՄ որոշման վրա, Լեքսմանը ասել է, որ խորհրդարանը չի կարողացել առաքելություն ուղարկել Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնական հրավեր չլինելու պատճառով։ Լեքսմանը հավելել է, որ էներգետիկ անվտանգությունը ԵՄ-ի համար առաջնային նշանակություն ունի, բայց Ադրբեջանի հետ էներգետիկ գործարքները կարող են գցել Բրյուսելի հեղինակությունը: Նա նաև քննադատել է Սլովակիային՝ Ադրբեջանին զենքի մատակարարման վերջին գործարքների համար: Լրատվամիջոցներին դիմել են նաև հայ հոգևորականներ և մշակութային գործիչներ՝ հայտնելով, որ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումից ի վեր մեծացրել է հակահայկական պատմական ռևիզիոնիզմը, նույնիսկ Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերվող հարաբերական անտարբերությունը հակադրվում է Սերբիայի նկատմամբ որդեգրած ավելի կոշտ դիրքորոշմանը, ԵՄ-ն և Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են այդ երկրի անցյալ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ ընտրակեղծիքները: Արդյունքում ցուցաբերվող անհետևողականությունը ավելի անհանգստացնող է դարձնում ադրբեջանական ընտրական գործընթացը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար