Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Միասնական ջանքերով մենք դուրս կբերենք մեր ազգին այս ճգնաժամային վիճակից. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանգստյան օրերին համացանցում լայն տարածում է գտել գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ելույթը, որտեղ նա, ի թիվս այլ մտքերի, պնդում է, որ «հայերը աշխարհի ամենահիվանդ ազգն են», և մասնավորապես անդրադառնալով նախկինում կայացած մեր մի զրույցին ևս՝ նշում է, որ ես էլ խիստ գերագնահատում եմ մեր ազգի կարողությունները:

Խորին ակնածանք տածելով Սրբազան հոր նկատմամբ, և որևէ կերպ չցանկանալով սա շարունակական պոլեմիկայի վերածել, ընդամենը ցանկանում եմ այս կապակցությամբ նշել հետևյալը՝

ա) այսօր աշխարհի տարբեր մասերում տարբեր ազգեր բախվում են լրջագույն մարտահրավերների, և գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Հարավային Կորեայում մի կնոջ հաշվով ծնունդները ընդամենը 0.8 երեխա են կազմում, Ուկրաինայում անկախացումից ի վեր բնակչության թիվը փաստացի կրկնակի նվազել է, Էկվադորում վերջերս մաֆիան լկտիաբար գրավեց բանտերը և պետական հեռուստատեսությունը, խաղաղ և բարեկեցիկ Լիտվայից արտագաղթը ավելի մեծ տոկոս է կազմում, քան փաստացի պատերազմում գտնվող Հայաստանից: Պնդել, որ «հայերը աշխարհի ամենահիվանդ» ազգն են՝ ակնհայտ չափազանցություն է, և անտեսում է այն լրջագույն խնդիրները, որոնց այսօր բախվում է ողջ աշխարհը և շատ այլ ազգեր, և որոնք ազդում են նաև մեր ազգի վրա, թուլացնելով նրա կազմակերպվածությունը և դիմադրողականությունը, դրան մեր դեպքում գումարվում է նաև բիրտագույն արտաքին ճնշումը:

բ) դրանով հանդերձ, մեր ազգը իսկապես գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և դա անտեսելն որևէ կերպ անհնար է: Այդ իմաստով ես համաձայն եմ Սրբազան հոր հետ, որ հիվանդությունը բուժելու համար սկզբից պետք է ընդունել նրա գոյության փաստը, և ճիշտ ախտորոշում կատարել: Միևնույն ժամանակ, ցանկացած օրգանիզմ բուժելու համար պետք է հենվել այդ օրգանիզմի առկա ուժերի և դիմադրողականության վրա, այլապես եթե հիվանդին անընդհատ միայն ասես, որ նա հիվանդ է, բայց ապաքինվելու հույս ու կոնկրետ բուժում չառաջարկես, նա ի վերջո անձնատուր կլինի հիվանդությանը, և կվախճանվի:

գ) հենց այդ համատեքստի մեջ է պետք դիտարկել այն պնդումը, որ ես գերագնահատում եմ մեր ազգի կարողությունները: Արդեն երկար ժամանակ զբաղվելով հանրային գործունեությամբ, և շփվելով մեր ազգի բազմաթիվ շերտերի և անհատ ներկայացուցիչների հետ, ես տեսել եմ մեր մեջ եղած և դրականը, և բացասականը, և որևէ կերպ ոչ գերագնահատում եմ մեզ, բայց ոչ էլ թերագնահատում: Ես համոզված եմ, որ այս ճգնաժամից մենք դուրս կգանք, հենվելով մեր ունեցած լավագույն անհատների և կառույցների, պատկերավոր ասած՝ մեր ազգային օրգանիզմի առողջ հատվածի վրա, և մինչ այժմ ուժերիս սահմաններում հնարավոր ամենն արել եմ՝ այդ հատվածին մոբիլիզացնելու, ոգևորելու և գործողության մղելու համար: «Հայաքվե» նախաձեռնությունը դրա օրինակներից մեկն է, և եթե այն դեռևս չի հասել ցանկալի արդյունքի, չի նշանակում, որ մենք նրանից պետք է հրաժարվենք՝ ընդհակառակը, պետք է ավելի մեծ համառությամբ շարունակենք մեր գործը, միևնույն ժամանակ ավելի ազդու և արդյունավետ եղանակներ գտնելով այն հաջողության հասցնելու համար:

Այսքանով ցանկանում եմ ավարտել արձագանքս, ևս մեկ անգամ հարգանքներիս խորին հավաստիքը հղելով Սրբազան հորը, և հույս հայտնելով, որ միասնական ջանքերով մենք դուրս կբերենք մեր ազգին այս ճգնաժամային վիճակից ու հարատև զարգացման ուղի կբացենք նրա առաջ: Աստված օգնական բոլորիս:

Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ին