Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան


Դեռ կարելի է խելքի գալ ու փորձել միասին լուծել ռազմավարական խնդիրները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Ռուսաստանի հետ բարեկամությունից հրաժարվելը Հայաստանին տանում է դեպի նվաստացում և կործանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել իր երկրի ապագայի համար։ Նա առաջին հերթին առաջարկել է Հայաստանի «արտաքին պատկերը» հավասարեցնել «ներքինին» և սկսել երկրի պատմության նոր հետհաշվարկը 1991 թվականից սկսած։ Դա անելու համար, ըստ նրա ծրագրի, անհրաժեշտ է Սահմանադրությունից և երկրի Անկախության հռչակագրից հանել Լեռնային Ղարաբաղի և Արարատ լեռան մասին ցանկացած հիշատակում, որը Թուրքիայի օգտին կորցրած հողերի և Ցեղասպանության մասին հիշեցման խորհրդանիշ է, ինչպես նաև հանել Հայ առաքելական եկեղեցու մասին հիշատակումը: Ենթադրվում է, որ ամեն ինչ պետք է մաքրվի՝ սկսած պետական խորհրդանիշներից մինչև պատմության դասագրքեր (վերջերս անգամ Արարատ լեռան պատկերն է հանվել հանրային ալիքով հեռարձակվող օրհներգի ժամանակ)։ 

Հիշեցնենք նաև, որ Ամանորի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի հեռուստատեսային շնորհավորանքն էր հանվել եթերից, ինչը հայ հասարակության մի զգալի մասի կտրուկ դժգոհությունն էր առաջացրել։ Բացի այդ, Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն իր մեկուսացված աշխարհագրական դիրքի պատճառով անկախության և ամբողջականության երաշխավորներ չունի, իսկ Ռուսաստանն իբր չի կատարել Հայաստանի և հայ ժողովրդի պաշտպանի իր դերը։ Ուստի, Փաշինյանի տեսության համաձայն, գոյատևելու համար Հայաստանին անհրաժեշտ է սսկվել և ոչ մի կերպ չհրահրել իր հարևաններին ու պատմական հակառակորդներին՝ Թուրքիային և Ադրբեջանին, իսկ այդ նպատակին հասնելու համար հայ հասարակության «ներքին» կյանքից անհրաժեշտ է հեռացնել թուրքերին նյարդայնացնող բոլոր խորհրդանիշներն ու հիշեցումները՝ Ղարաբաղ, Ցեղասպանություն, Արարատ, Վանա լիճ, ազգային եկեղեցի և այլն։ Դա է «նոր Հայաստանի» ռազմական հայեցակարգը։

Փաշինյանը կարծում է, որ հայկական բանակը պետք է այնպիսին լինի, որ չվախեցնի իր ուժեղ հարևաններին: Հետևաբար, բանակը պետք է լինի փոքրաթիվ, զուտ պաշտպանական և արևմտյան զինատեսակներով, քանի որ այդ դեպքում Թուրքիան և Ադրբեջանը դա որպես վտանգ չեն ընկալի և ձեռ կքաշեն հայերից։ Փաշինյանի ելույթը հնչել է բառացիորեն Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունից մեկ օր անց, որտեղ Ադրբեջանի ղեկավարը Երևանից պահանջում էր հենց դա անել՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը։ Ալիևը Երևանի հետ վերջին վեց ամիսը խոսում է բացառապես վերջնագրերով։ Նա պահանջում է, որ Հայաստանի հասարակական կյանքից ու պատմական հիշողությունից իսպառ վերանա անգամ Ղարաբաղի մասին հիշողությունը։ Հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Հիմա Փաշինյանը փաստացի համաձայնել է այդ պահանջին։ Այնուամենայնիվ, Հայաստանի՝ 1990 թվականի Անկախության հռչակագրի զրոյացումը լայն ճակատ է բացում, օրինակ՝ տարածքային պահանջների համար։

Ադրբեջանի Սահմանադրությունը նշում է, որ ժամանակակից հանրապետությունը 1918 թվականի հանրապետության իրավահաջորդն է։ Իսկ վերջինս բոլորովին այլ սահմաններ ուներ։ Փաշինյանն իր վերջին ելույթում նաև ընդգծել է, որ պետք է հիմնվել Հայկական ԽՍՀ գոյության վրա, թեև Հռչակագրի նախաբանում անդրադարձ կա նաև 1918 թվականի հանրապետությանը: Իսկ Ադրբեջանը կտրականապես գոհ չէ խորհրդային անցյալի մասին հիշատակումներից, քանի որ խորհրդային պատմությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի գոյությունը, անկլավները և ազատ տրանսպորտային կապերը Երևանի և արտաքին աշխարհի միջև: Պարադոքսն այն է, որ հենց Հայաստանի անկախությունն է կործանում Հայաստանը։ Մեծ հաշվով, Խորհրդային Միությունն էր (իսկ մինչ այդ՝ Ռուսական Կայսրությունը) երաշխավորել Հայաստանի և հայ ժողովրդի ոչ միայն գոյությունը, այլ նաև բարգավաճումը։ Երևանում ժամանակին հպարտանում էին, որ խորհրդային հանրապետություններից Հայաստանն առաջինն է ընդունել Անկախության հռչակագիրը, այսինքն՝ եղել է ԽՍՀՄ փլուզման առաջամարտիկը։

Այսօր Հայաստանը վառ օրինակ է նրա, թե ինչպես է անկախության ձգտումը վերջիվերջո գոյատևման եզրին կանգնեցնում մի ամբողջ ժողովրդի։ ԽՍՀՄ կազմում Հայաստանին երաշխավորված էր անվտանգությունը, սահմանների ամբողջականությունը և ամբողջական մշակութային ինքնավարությունը։ Քչերն են հիշում, որ Հայաստանը ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որտեղ նույնիսկ վարչական գրառումներն էին արվում հայերեն՝ առանց ռուսերեն կրկնօրինակելու։ Բալթյան ոչ մի տարածաշրջան նման բանի մասին չի էլ երազել։ Հայկական ԽՍՀ-ում խորհրդային պատմության որոշ ժամանակաշրջաններում սոցիալիստական տնտեսությունը, որպես երևույթ, բացակայում էր, և նույնիսկ պաշտոնական մակարդակով հնարավոր էր, օրինակ՝ պաշտպանել ատենախոսություններ շուկայական տնտեսության մեթոդների ներդրման վերաբերյալ, ինչն անհնար էր պատկերացնել Մոսկվայում, Կիևում կամ Ռիգայում:

Հայաստանը լայնածավալ սուբսիդիաներ էր ստանում, ինչը հանրապետությունում (ինչպես նաև Վրաստանում և Բալթյան երկրներում) ստեղծեց կենսամակարդակ, որը նկատելիորեն ավելի բարձր էր, քան ունեին ՌԽՖՍՀ-ն կամ Ուկրաինական ԽՍՀ-ն։ Էլ չխոսենք ազգային մշակույթի ծաղկման մասին։ Ցանկանո՞ւմ եք ձեզ համարել աշխարհի ամենահին ժողովուրդը: Խնդրեմ։ Նույնիսկ ԽՍՀՄ պատմության դասագրքերը սկսվում էին Միության ամենահին պետության՝ Ուրարտուի մասին գլխով։ Այս նշվածներից և ոչ մեկը չէր լինի առանց Միութենական պետության: Եվ հենց այդ կապող թելերը սկսեցին քանդվել, Հայաստանը կորցրեց իր խոր թիկունքը՝ Մոսկվան, առանց որի նա մենակ մնաց իր պատմական հակառակորդների հետ։

Այսօր Ադրբեջանի ճնշման ֆոնին պարզվում է, որ առանց Ռուսաստանի աջակցության (ինչ էլ կոչվի՝ ԽՍՀՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ) Հայաստանը կենսունակ չէ։ Բայց Փաշինյանի օգնությամբ կարելի է ազգային տոտալ նվաստացումը բացատրել անվտանգության կառուցման բարդ տեսություններով։ Նմանատիպ այլ օրինակներ ևս կան հետխորհրդային տարածքում։ Օրինակ՝ Մոլդովան, որը գործնականում կորցրել է իր սուբյեկտիվությունը, չնայած Ռումինիայից ավելի հին ու ճանաչված պետություն էր։ Այլևս անհնար է անիվը պտտել հակառակ ուղղությամբ, բայց դեռ կարելի է խելքի գալ ու փորձել միասին լուծել ռազմավարական խնդիրները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանՇուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է. Աբրահամյան TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր Ավետիսյան