Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ


Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 1․ Վահե Հովհաննիսյան

Վերլուծական

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 1» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածը ստորև՝  

 
Քաղաքագիտությունից մինչև դավադրությունների տեսություն միջակայքում գտնվող այս հարցը՝ երբ կգնա Նիկոլը, ունի պարզ պատասխանների մի քանի տարբերակ.
 
1.     Մի օր
2.     Նոր աղետից հետո
3.     Երբ էլ գնա, իր հետ կտանի նաև Հայաստանը
4.     Երբ էլ գնա, հեռանալուց հետո կթողնի վերականգնման անունակ, անհեռանկար մի կիսապետություն
5.     Կգնա տեսանելի ժամկետներում, առանց արհավիրքների ու պետությունը և հայկական աշխարհը կունենան վերականգնման հնարավորություններ։
 
Ո՞ր դեպքում է հնարավոր 1-4 տարբերակներից մեկը. այսօրվա իներտ ընթացքի, պայքարի այս լրջության, այսօրվա մեխանիզմների, ձևաչափերի, ձևակերպումների, խաղի կանոնների շարունակման դեպքում։ Իրավիճակի ընկալման մեր այսօրվա պատմական անլրջությունը բերելու է այդ սցենարներին։ Պարզ ասած՝ այսօրվա ընթացքը գրեթե երաշխավորում է 1-4 կետերը։
 
Ո՞ր դեպքում հնարավոր կլինի 5-րդ կետը. երբ ձևավորվի պայքարի նոր ձևաչափ, նոր մենեջմենթ՝ նոր ձևակերպումներով, նոր խաղի կանոններով, որոշումների կայացման նոր մեխանիզմով, նոր ասելիքով, որն ինքը կթելադրի օրակարգը և ոչ թե կվազի Նիկոլի քաոտիկ օրակարգի հետևից՝ ինչպես այսօր։ Այդ նոր ձևաչափում պետք է լինեն հանրային գործիչներ, եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կուսակցություններից գործիչներ, տարբեր շարժումների, միավորների ներկայացուցիչներ։ Այս միավորը պետք է ունենա հստակ անուն, հասցե, դիմագիծ... Մի խոսքով՝ ամեն-ամեն ինչով պետք է դառնա իրական-շոշափելի այլընտրանք այս իշխանությանը։
 
Ինչպե՞ս ձևավորել նոր ձևաչափը
 
Առաջին 50 հոգուն միավորելն ամենադժվարն է։ Երբ դա անենք, ամիսների ընթացքում շարժումը ներառելու է 1 մլն քաղաքացի։ Պետք է պայմանավորվել խաղի մի քանի կարևոր խաղի կանոնի շուրջ, ձևավորենք պայքարի մենեջմենթ, ու պրոցեսը կգնա։ Պետության կյանքում նոր փուլ սկսելն աշխատանք է, որը պահանջում է միտք, ռեսուրս և մենեջմենթ։ Եթե վերջին երկուսը չկան՝ մի խաբեք ձեզ։
 
Որո՞նք են խաղի հիմնական կանոնները
 
1.     Հասարակության հետ խոսում ենք բացարձակ անկեղծ. չկա խաբել, չկան սուտ խոստումներ, չկա էժան հայրենասիրություն, չկա թանկարժեք պոպուլիզմ։
2.     Շարժման ներսում իրար հետ լինում ենք ազնիվ։ Բացառում ենք ներքին խանդն ու խարդավանքները։ Էն գլխից մերժում ենք ցանկացած դատարկ անձնական ամբիցիա, անձնական շահ։ Նման մարդկանց ի սկզբանե պետք է մոտ չթողնել։
3.     Կազմվում է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման լուրջ ստրատեգիական փաստաթուղթ, զուգահեռ՝ դրա պարզեցված, տեխնոլոգիական գրագետ տարբերակներով-դրույթներով խոսում ենք ժողովրդի հետ՝ բոլոր սոցիալական խավերի, ընտրազանգվածների։ Իրականացվում և հասարակությանը մատուցվում է միասնական գրագետ տեղեկատվական արշավ՝ բոլոր ցավոտ, բարդ, կարևոր հարցերի շուրջ (անվտանգություն, թալան, հարկեր, բանակ,  Արցախ, տրանսպորտ, Ռուսաստան-Արևմուտք, Իրան, Թուրքիա և այլն)։ Դա արվում է բոլոր խողովակներով, ողջ երկրով։ Հասարակությունը պետք է հստակ հասկանա՝ ինչ է լինելու իր հետ, իր ընտանիքի հետ, պետության հետ՝ Նիկոլից հետո։
 
Ինչո՞ւ  պետք է Նիկոլը հեռանա, և գա նոր փուլ
 
Պետությունը կորցրել է իր տրամաբանական կառավարումը։ Երկրի ներսում ու շուրջն անզուսպ քաոս է։ Իշխանությունը ծայրահեղ արժեզրկված է։ Մենք ապրում ենք աղետից աղետ ազատ դրեյֆի մեջ. սա չափազանց վտանգավոր է։ Պետությունը կարիք ունի նոր փուլի, իսկ դա հնարավոր է բացառապես Նիկոլի հեռացումով։
 
Շարունակելի
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր Կամենդատյան