Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատավճիռը:
Դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտեց 12 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, մեղադրող դատախազը միջնորդել է Վազգեն Խաչիկյանին դատապարտել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3 մասի 1, 2 կետերով /Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ կազմակերպված խմբի կողմից/ եւ 178 հոդվածի /խարդախություն/ հատկանիշներով՝ ազատազրկում 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: