Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության արևելման փոփոխությունները և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը

Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ խորհրդաժողովին, որին մասնակցում էին Իրանի պետական տարբեր շահագրգիռ կառույցների ղեկավարներ, դիվանագետներ, ներկայացուցիչներ, փորձագիտական կենտրոնների փորձագետներ, Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել ելույթով:

Քննարկման թեման էր` Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը` Տարածաշրջանի և արտատարածաշրջանի կոնֆլիկտների սպառնալիքների ներքո:

Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունների մեկնարկը 2018 թվականի մայիսն էր, երբ երկրում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների հետևանքով իշխանության եկավ մի ուժ, որի նոր առաջնահերթությունների սահմանումը Հայաստանը բավականին ծանր իրավիճակի մեջ  դրեց:

Ըստ էության, այս փոփոխությունները ոչ թե կապված են ավանդական դարձած հավաքական Արևմուտք-Ռուսաստան ընտրությամբ, այլ առավել խորը բնույթ են կրում՝ շոշափելով բոլոր այն երկրների հետ հարաբերությունները, որոնց հետ նորանկախ Հայաստանը տարբեր բնույթի հարաբերություններ ունի:

Խնդիրը նույնիսկ այն չէ, թե որտեղ է Հայաստանի համար ավելի կոնֆորտ՝ հյուսի ՞ սի, թե ՞ արևմուտքի առաջադրած պատկերացումներում, խնդիրն այն է, թե արդյո՞ք այս կամ այն փոփոխությունների տակ առկա՞ է հստակ հաշվարկ և որ պակաս կարևոր չէ՝ արդյո՞ք Արևմուտքն ու Ռուսաստանը մեր ընտրության կամ որոշման մասով մեր հետ ունեն նույն պատկերացումները:

Հայաստանը մինչև 2018 թվականը ուներ հստակ արտաքին քաղաքականություն, որտեղ ձևակերպված ու ամրագրված էին մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, և ինչը որ կարևոր էր՝ քաղաքականությունն ու արտաքին աշխարհի հետ մեր շփումները հենց այդ սկզբունքով էին կառուցվում:

Սա ինչու եմ հատկապես շեշտում, որովհետև ո ՛ չ միայն Հայաստանի, այլ շատ երկրներում հաստատվող իշխանությունների դեպքում, շատ ժամանակ սահմանվում է մեկ բան, սակայն իրականացվում լրիվ այլ՝ որոշ դեպքերում՝ սահմանվածի ճիշտ հակառակը:

Հայաստանի իշխանությունը մինչև 2018 թվականը շատ լավ հասկանում էր, թե ձևակերպվածի և իրականում իրականացվող քաղաքականության տարբերությունն ինչպիսի խնդիրներ կստեղծեր, և կրկնո՛ւմ եմ՝ դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականության հիմքում դրվող սկզբունքներ երբեք չէին խախտվում:

Հայաստանի շահերից է բխում՝ հարևանների և առհասարակ միջազգային գործընկերության դաշտում լինել հասկացված, իսկ իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությամբ՝ ընկալելի:

Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության կառուցումը պետք է սկսվի հարևանների հետ ճիշտ հարաբերությունների կառուցմամբ: Ես այն համոզմանն եմ, որ եթե դրանք հարևանների հետ չլինեն անկեղծ, ապա տվյալ երկիրը միջազգային հարաբերություններում իր դիրքն ու տեղը գտնելու հնարավորություն պարզապես չի ունենա:

Նույնիսկ Հայաստանի նման երկրի պարագայում, երբ 4 հարևաններից 2-ն ակնհայտ թշնամաբար են տրամադրված իր նկատմամբ, դիրքորոշումները պետք է լինեն հստակ՝ առանց ենթատեքստերի և ավելորդ շահարկումներից զերծ:

Իրան

Կոնկրետ Իրանի մասով միմյանց հետ կապող չափազանց մեծ գործոններ կան, որտեղ զուտ տնտեսական հարաբերություններն առաջին տեղում չէի դնի:

Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ տնտեսական հարաբերությունները թերագնահատում եմ կամ դրան քիչ տեղ եմ տալիս, այլ այն, որ մեզ՝ հայերիս, Իրանի հետ առաջին հերթին կապում է լավ հարևանությունն ու բարեկամությունը, որը և ՛ հայերիս, և ՛ Իրանի ժողովրդի համար ավելին է, քան սովորական բիզնես կապերը:

Ե՛վ Հայաստանում, և ՛ Իրանում հարևան ասելիս բոլորս հասկանում ենք՝ առաջինը օգնության եկող, մեր լավով ու վատով ապրող մարդ կամ պետություն, որ կողմից էլ դիտարկենք: Հազարամյակներով միմյանց հետ ու միմյանց կողքի ապրող մարդկանց շատ ավելին է կապում, քան տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական իրադրությունը:

Այն, որ Իրանում ապրող հայերն ինտեգրված են Իրանի բոլոր ոլորտներում և նրանց դերն ու նշանակությունը պատշաճ վերաբերմունքի է արժանանում և՛  իշխանությունների, և ՛ ժողովրդի կողմից, արդեն իսկ խոսում է երկու եղբայր ժողովուրդների իրական ջերմ կապերի մասին:

Իրանը մեր բնական դաշնակիցն է, ով շատ հստակ դիրքորոշում ունի Հայաստանի ու տարածաշրջանին վերաբերվող հարցերում և Իրանի հետ աշխատելու ու համագործակցությունն ընդլայնելու հսկայական դաշտ կա:

Շատ կարևորում եմ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը, որը զսպող, կանխարգելող դեր ունի տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակ հրահրող գործոնների չեզոքացման գործում:

Վրաստան

Հայաստանն ավանդապես բարեկամական հարաբերություններ ունի հյուսիսային հարևան Վրաստանի հետ՝  և՛ մեր կապն այս երկրի հետ կապված, և՛ պատմությամբ,  և՛ ավանդույթներով,  և՛ ընդհանուր շահերով:

Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել Վրաստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ տնտեսականից մինչև մշակութային:

Ի դեպ, Հայաստանն եղել է և կա որպես կամուրջ Իրանի ու Վրաստանի միջև, իսկ այս առանցքը զարգացնելու ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան, որովհետև աշխարհը զարգանում է, մարտահրավերներն աճում են, իսկ դա ենթադրում է որոշակի վերանայումներ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում:

Ադրբեջան

Այս երկրի հետ մեր հարաբերությունները խիստ թշնամական են և անկախ այն հանգամանքից, թե ինչպես կամ ինչ տեսանկյունից է ներկայացվում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը կամ ինչ ցանկություն է պաշտոնապես հայտնում Հայաստանի գործող իշխանությունը, դրանից իրականությունը չի փոխվում:

Ադրբեջանն այս տարածաշրջանի ամենաապակառուցողական սուբյեկտն է, որին օգտագործում են ռեգիոնում ապակայունացնող ալիք մտցնելու հարցում: Ադրբեջանն իր քաղաքականությունն իրացնում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով ու նրա համար կարևոր չէ, թե իրեն օգտագործում են ընդդեմ Հայասատանի, Իրանի, թե՞ մեկ այլ երկրի:

Եթե վերջին 3 տասնամյակի պատմությունը դիտարկենք, ապա Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել 1991-94 թվականներին, 2016 թվականին, 2020 թվականին: Տարբեր բնույթի ագրեսիայի դիմել 2021-2023 թվականներին, իսկ ներկայումս էլ՝ 2024 թվականին, սպառնում է տարածաշրջանի նոր ապակայունացմամբ:

Վստահաբար, Ադրբեջանն այն երկրներից է, որի համար հարևան լինելու սկզբունքը գոյություն չունի և հանուն շահի պատրաստ է տրորել սահմաններ, կարմիր գծեր, որոնք պղծում են սեփական երկրի արժանապատմությունը:

Ի դեպ, պատահական չնշեցի, որ 2024 թվականն էլ տարածաշրջանի համար հղի է անկանխատեսելի սպառնալիքներով, որովհետև այն ուղերձները, որոնք հնչում են պաշտոնական Բաքվից խոսում են նոր պատերազմի նախաձեռնման մասին:

Ադրբեջանն անարգել է միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման սկզբունքը, ավելին՝ դա տրորելու համար վերջին 3 տարիների ընթացքում 2 խոշոր ագրեսիաների դիմել՝ 2020 և 2023 թվականներին, որի հետևանքով Արցախը ցեղասպանության է ենթարկվել և որպես հետևանք 150 հզ մարդ բռնի տեղահանվել:

Սա, իհարկե, Ադրբեջանին հնարավորություն չի տվել վերջնականորեն փակելու Արցախի հարցը, սակայն Բաքվից պարզորոշ ուղերձ է հղվել միջազգային հանրությանը, այդ թվում՝ տարածաշրջանային երկրներին, որ Ադրբեջանն իր նպատակներն իրացնելիս կամ երկկողմ կոնֆլիկտները լուծելու ճանապարհին առաջնահերթ է համարում ուժի կիրառումը:

Կարծում եմ, որ Ադրբեջանի ագրեսոր լինելու և ահաբեկչական գործելաոճ որդեգրելու սկզբունք արդեն իսկ արձանագրված է և նրան դեռ երկար է ուղեկցելու:

Թուրքիա

Ասել, որ Թուրքիայի հետ Հայաստանն ունի բարդ հարաբերություններ, կստացվի ոչինչ չասել: Մի պետություն, որը ցեղասպանություն է իրականացրել և այդպես էլ իր մեջ քաղաքական կամք ու տղամարդկություն չի գտել՝ ընդունելու և ներողություն խնդրելու, արդեն իսկ անվտանգության սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար, առաջին հերթին այն երկրների, որոնց հետ մեկ միջավայրում է գտնվում:

Թուրքիան ապակառուցողական դեր ունի ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջնորդավորված և դա առաջին հերթին կապված է Թուրքիայի՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած հսկայական ազդեցությամբ, որը տարբեր փուլերում օգտագործել է:

Ի դեպ, Թուրքիայի հռչակած երկու պետություն-մեկ բանակ սկզբունքը և Թուրքիայի զինված ուժերի՝ ադրբեջանական բանակի ուղիղ կառավարումն ամբողջությամբ արտացոլում է այն վտանգները, որոնց մասին ամենատարբեր առիթներով խոսվում է:

Թուրքիան մեծ ազդեցություն ունի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի գործողությունների հրահրման, դրա աջակցման, ուղիղ ներգրավվածության, ինչպես նաև՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներին հավաքագրելու և պատերազմում հայերի դեմ կիրառելու գործում:

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն անընդհատ փակուղում է նաև այն պատճառով, որ Թուրքիայի դրդմամբ և ուղիղ հրահրմամբ, Ադրբեջանն անընդհատ ընդլայնում է Հայաստանի դեմ առաջ քաշվող պահանջներն, այդ թվում՝ տարածքային, ինչը նման իրավիճակներում բերում է կամ բանակցությունների փակուղի մտնելուն կամ նոր պատերազմի:

Ես փորձում եմ հնարավորինս սեղմ ներկայացնել Թուրքիայի՝ տարածաշրջանում ունեցած վտանգավոր քաղաքականությունն ու որպես հետևանք անկայունացնող դերակատարությունը, սակայն մեկ զեկույցը կամ նույնիսկ գիրքը ունակ չեն ներկայացնելու թուրքական քաղաքականության վտանգավորությունն իր ողջ ասպեկտով:

Չնայած այս հանգամանքին, Հայաստանը վերջին 3 տասնամյակում մի քանի անգամ փորձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցություններ սկսել, որի նպատակն առաջին հերթին տարածաշրջանում թուրքական ապակառուցողական գործոնի մեղմացումը կամ չեզոքացումն էր, պաշտոնական Անկարան անընդհատ հապաղել ու ձախողել է գործընթացը:

Դրանից մեկը, որը նախաձեռնվեց Հայաստանի կառավարության կողմից 15 տարի առաջ, ստացավ «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, որի մեկնարկը համընկավ 2010 թվականի աշխարհի ֆուտբոլի նախընտրական առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպման հետ, որի ժամանակ Հայաստան էր այցելել Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլը:

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը ևս սատարում էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ցավոք, Թուրքիան այդ գործընթացը վերջին պահին տապալեց և գնդակն այդպես էլ մնաց հենց իր դաշտում:

Անկախ այն հանգամանքից, որ միջազգային հանրության կողմից ընկալվեց Հայաստանի կառավարության և անձամբ նախագահ Սարգսյանի մեծ ջանքերը՝ հասնելու սպասված կարգավորմանը, սակայն Թուրքիան խմբագրեց իր նախնական մոտեցումները՝ հետ կանգնեց ավելի վաղ ստանձնած պարտավորություններից, որոնցից մեկն, օրինակ՝ Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ չկապելն էր:

Վերադառնալով զեկույցի գլխավոր հարցին՝ Հայաստան-Թուրքիա հարցի կարգավորմանը, ապա սեղմ նկարագրելով Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած բարդ հարաբերությունները, ոչ թե ուզում եմ ցույց տալ իմ կարծր դիրքորոշումը կամ խոսել այդ հարաբերությունների կարգավորման դեմ, այլ հստակ ցույց տալ, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների օգտին, սակայն երբ գործը գալիս հասնում է հիմնական սկզբունքների ամրագրմանը, Թուրքիան դրա տարբեր փուլերում ապակառուցողական վարք է դրսևորում՝ մեկ հանդես տալիս նախնական քննարկումներից կամ պայմանավորվածություններից դուրս մոտեցումներով կամ առաջադրում այնպիսի պահանջներ, որոնց նպատակը հստակ գործընթացի տապալումն է:

Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորման հարցում կա մեկ մեղավոր,  և՛ դա հստակ պաշտոնական Անկարան է, իսկ թե ինչո՞ւ է այս երկիրն անընդհատ տապալում հնարավոր կարգավորման գործընթացը, դա ավելի խորը նպատակներ ունի և դրանում առաջին հերթին արտահայտում է Թուրքիայի ծավալապաշտական նպատակները:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հնարավոր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վարվող քաղաքականությունը ո՛չ միայն անվտանգային սպառնալիք է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, այլ հղի է տարածաշրջանային նոր ցնցումներով:

Ավարտելով խոսքս, ուզում եմ շեշտել, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրները հաղթահարելու և երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելու ճանապարհին, Իրանը որպես տարածաշրջանային դերակատար մեծ հնարավորություններ ունի և Հայաստանի ցանկացած կառավարություն պետք է Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման համատեքստում դիտարկի նաև անվտանգության ուղղությամբ երկկողմ այնպիսի հարաբերությունների կառուցումը, որը բխում է և՛ ռեգիոնի և՛ թե Հայաստանի ու Իրանի անվտանգային առաջնահերթություններից:

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար