Ֆինլանդիայի Լապինլախտի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարի 10 կմ դասական ոճի մրցատարածությունում տպավորիչ հաղթանակ է տոնել Սերգեյ Միքայելյանը: Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատարը հաղթել է 8 պետությունների 97 մրցակիցների պայքարում:
Այս հաղթանակը, ինչպես նաև Ֆինլանդիայի մյուս հաջող մրցելույթները, կարևոր նախադրյալներ են 2015թ. փետրվարին Ալմաթիում կայանալիք դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաջող մասնակցության համար: