Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Դիլետանտության և հիպոթետիկության խառնուրդը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունցի հետո Հայաստանում գործ ենք ունենում մասնագիտական համահարթեցման հետ, քանի որ փորձագիտական կարծիքներն ու դիտարկումները կորցրել են իրենց նշանակությունը, իսկ դիլետանտները դարձել են կարծիք թելադրողներ։ Դրա արդյունքում է նաև, որ գլխավորապես մակերեսային ու ոչ հիմնավոր պատկերացումներ ունեցող, տվ յալ ոլորտի հետ կապ չունեցող «փորձագետները» փորձում են այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունավետությունը միանգամից բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Խնդիրները հատկապես տեսանելի են կրթության ոլորտում։ Արդեն 5 տարի է, ինչ իշխանությունները խոսում են կրթության ոլորտում բարեփոխումների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման օրոք կրթական ոլորտում եղած խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են սրվել։ Ավելին, տպավորություն կա, որ համակարգը քանդելու հետևողական ծրագիր է իրականացվում:

Բայց ամեն ինչ հերթով: Նախ՝ միասնական քննությունների ժամանակ դիմորդների գրանցած ցուցանիշներն ինքնին շատ խոսուն են։ Այնպիսի իրավիճակ է, որ անգամ ընդունելությունն է կորցրել իր արժեքը, դիմորդների թիվը ևս պակասել է, քանի որ հասարակության մեջ առավել տարածվում է այն ընկալումը, որ կրթական ցենզը չի գնահատվում ու ուղղակի իմաստ չկա բարձրագույն կրթություն ստանալու։ Մյուս կողմից էլ՝ իշխանություններն անգամ դպրոցական դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել. կա՛մ չեն հասցնում տպագրել, կա՛մ էլ, մեղմ ասած, խոցելի բովանդակությամբ, վիրպակներով լի ու աղճատված դասագրքեր են ստեղծում։ Ու հիմա, նույն իշխանությունը, որ նույնիսկ այսպիսի փոքր, ընթացիկ խնդիրներին վերջնական լուծում չի տվել, ցանկանում է խոշոր ակադեմիական քաղաք կառուցել ու դրանով իբր «մեկընդմիշտ բարեփոխել» կրթական համակարգը։

Դեռ մի կողմ թողնենք, որ իրենց հնարավորություններից բարձր գործ են նախաձեռնել այս իշխանությունները: Հարցն այն է, որ միայն կրթական քաղաք կամ նոր շենքեր կառուցելով՝ կրթության որակի բարձրացման հարց չի լուծվելու, դրա համար բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ։

Ի դեպ, ուշադրություն պետք է դարձնել, որ ակադեմիական քաղաքի կառուցման անհրաժեշտությունն էլ կրթական ոլորտի պատասխանատուները մեկնաբանում են այն համատեքստում, թե դրանով մայրաքաղաքը կբեռնաթափեն, բայց արդյունքում տեղի է ունենալու ոչ թե բեռնաթափում ու ապակենտրոնացում, այլ գերկենտրոնացում՝ արդեն մայրաքաղաքի այլ մասում։ Չհաշված, որ այս նախագծի իրականացման արդյունքում հնարավորություն կունենան կրճատել ու փոքրացնել բուհերի քանակը ու դրանով կհասնեն կրթական համակարգը կազմալուծելու իրենց նպատակին։ Դե, գործող բուհերի շենքերն էլ, որոնք ամփոփում են կրթական ավանդույթները, կվաճառվեն կամ վարձակալությամբ կտրամադրվեն, չարչիական կամ ստամոքսային մտածողությունը կհաղթի. կարևորը՝ կրթության հաշվին բիզնես արվի։ Ստացվում է, որ գումար աշխատելու մոլուցքն ավելի կարևոր է, քան արժեհամակարգը։

Մյուս կարևոր հարցն էլ այն է, թե արդյոք շենքերի վաճառքի կամ վարձակալության հաշվին հնարավոր լինելո՞ւ է փակել ակադեմիական քաղաքի կառուցման ծախսերը։ Եթե հնարավոր չեղավ, այդ դեպքում ի՞նչ են անելու կրթական ոլորտի պատասխանատուները։

Ստացվում է, որ իշխանությունները խաղադրույք են անում մի հանգամանքի վրա, որը ստույգ չէ կամ հիպոթետիկ նշանակություն ունի։ Ու տարբեր հարցերում են իշխանությունները նման ծրագրեր առաջ քաշում։ Կարելի է նույնիսկ ասել՝ բոլոր հարցերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան