Զարուհի Փոստանջյանը ՀՀ արդարադատության փոխնախարար չի նաշանկվի: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` պետասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք ճիշտ են այն խոսակցությունները, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փոխնախարար է նշանակելու:
«Գլխավոր պատճառն այն է, որ մենք տարբեր քաղաքական հայացքներ ունենք, և ներկայացնում ենք տարբեր քաղաքական թիմեր, և երկրորդ չեմ կարծում, որ ԱԺ-ի պատգամավորի կարգավիճակում գտնվող որևէ անձ ավելի պակաս արդյունավետ կարող է գործել հանուն երկրի, քան եթե նա լինի արդարադատության փոխնախարար»,-ասաց Հովհաննես Մանուկյանը: