Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»


Ինչո՞ւ են գլուխները խոթում «ուկրաինական բորշի» մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդի միջազգային հարաբերություններում աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները շարունակվում են, որը հատկապես շատ սուր դրևորում է ունենում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում։ Ու այս դիմակայությունը, որն Ուկրաինայում հանգեցրել է կոնկրետ ռազմական բախման, այլ ուղղություններով տարածվելու միտումներ է ցուցաբերում։ Այս տեսանկյունից հատկապես ռիսկի գոտում է հետխորհրդային տարածաշրջանը։ Բայց ամենավտանգավոր իրավիճակը Հարավային Կովկասում և կոնկրետ Հայաստանի շուրջ է։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ոչ միայն ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ոլորտ, այլ նաև Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի միջոցով Թուրքիան պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հավակնություն ունի։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ հարմար առիթի է սպասում Հայաստանի նկատմամբ նոր հարձակում սկսելու համար։ Իսկ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա տեղի ունենա, ապա իրավիճակի վրա կփորձի ներազդել նաև Իրանը, որը կոնկրետ շահեր ունի։ Այսինքն, այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում հենց ամենից շատ Հայաստանը կարող է տուժել։ Ուստի, այսպիսի իրադրությունը պահանջում է շատ նուրբ արտաքին քաղաքականություն վարել։ Բայց, արի ու տես, որ ՀՀ իշխանությունները ավելի ու ավելի են սրում իրավիճակը՝ ամբողջովին խցկվելով Արևմուտքի ու Ռուսաստանի հակասությունների դաշտ։ Իսկ այս քաղաքական գծի գագաթնակետը Ուկրաինայի հարցում կոնկրետ իրավիճակը սրող մոտեցում որդեգրելն է։ Երբ Ուկրաինայում պատերազմը նոր էր սկսվել, ՀՀ իշխանությունները փորձում էին, ինչքան հնարավոր է, այս հարցում չեզոքություն պահպանել՝ նշելով, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Ուկրաինան Հայաստանի համար բարեկամ երկրներ են։

Բայց իրադարձությունների զարգացմանը զուգընթաց Փաշինյանն սկսեց խախտել չեզոքությունը՝ նշելով, թե Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ու այսպիսի դիրքորոշումը նա հիմնավորում է նրանով, թե Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, այսինքն՝ արևել յան տարածքների կցումը Ռուսաստանին, Ալմա Աթայի հռչակագրի խախտում է։ Այս հողի վրա ՀՀ իշխանություններն ավելի են խորացնում հակառուսական քարոզչությունը, բայց, ինչպես բազմաթիվ փորձագետներ են նկատում, նման քաղաքական դիրքորոշումը ոչ մի դրական արդյունք չի խոստանում Հայաստանի համար։ Նույնիսկ կարծիքներ կան, որ Փաշինյանն ուղղակի գնում է Զելենսկու հետքերով։ Ավելին, երբ Հայաստանի իրավիճակն այսօր ամենաբարդն է, այդ ֆոնին տեղեկություն է տարածվում, թե Հայաստան է այցելելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Այս տեղեկությունը ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ հայկական կողմը չեն հերքում։

Նկատի ունենանք, որ լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանից հետո Զելենսկին այցելելու է նաև Ադրբեջան, որի ղեկավարությունն առիթը բաց չի թողնում ամեն անգամ ընդգծել, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բայց Բաքվից շտապեցին հերքել այս լուրերը՝ ընդգծելով, թե նման այց չի սպասվում։ Այս պայմաններում Հայաստանում արդեն իսկ քննարկվում է այն հարցը, թե, ի վերջո, ինչի՞ համար է Զելենսկին Հայաստան այցելելու։ Առաջին հերթին՝ կարիք կա դիտարկելու Ուկրաինայի դիրքորոշումը Արցախի հարցում։ Կիևը պարզորոշ հայտարարել է, թե աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» նկրտումները՝ նկատի ունենալով Արցախը։ Ավելին՝ Ուկրաինան 1993 թվականից սկսած պարբերաբար զենք է մատակարարել Ադրբեջանին։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ արդեն տեղեկություններ կային Զելենսկու ղեկավարած Ուկրաինայի կողմից Ադրբեջանին սպիտակ ֆոսֆոր մատակարարելու մասին, որով ադրբեջանական կողմը ռազմական հանցագործություն իրագործեց Արցախում՝ բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքներում կիրառելով հրկիզվող զինատեսակ, որը սպիտակ ֆոսֆոր էր պարունակում։

Պատերազմից հետո Զելենսկին առաջիններից մեկը շնորհավորեց Ալիևին: Մյուս կողմից էլ՝ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են Ուկրաինայից կոչեր հնչել, որ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի, ինչը կարող էր տեղի ունենալ Հայաստանի վրա հարձակվելու միջոցով։ Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված Ուկրաինան ուղղակի Ադրբեջանի կողմնակիցն է։ Հաջորդը. ո՞վ է Զելենսկին, ընդհանրապես: Նկատի չունենք իր՝ կատագերակի անցյալը, այլ Զելենսկին՝ որպես նախագահ: Փաստացի, գործ ունենք մի ղեկավարի հետ, որն Արևմուտքի շահերի համար սեփական երկիրը մատաղ է արել, ինչի հետևանքով Ուկրաինան անխնա ավերվում է, տարածքներ է կորցնում, հազարավոր ուկրաինացիներ զոհվում կամ վիրավորվում են, իսկ միլիոնավոր մարդիկ էլ հեռանում են երկրից։ Հասկանում ենք, որ շատերը համեմատում են Փաշինյանին ու Զելենսկուն:

Տարբերությունը, կարծես մեկն է. Զելենսկին արդեն իսկ ավերակների է վերածել իր երկիրը, Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո անցել է Հայաստանին: Մնում է հասկանալ՝ ով ում է «թրեյնինգ» անելու այս հարցում: Ամփոփելով. Ուկրաինայի նախագահի այցը կարող է կանխատեսելի, իսկ որոշակի առումներով էլ անկանխատեսելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ու բացառված չէ, որ արդյունքում Արևմուտքն, ինչպես Ուկրաինայի դեպքում՝ Զելենսկու ձեռքերով, այնպես էլ այստեղ՝ Փաշինյանի ձեռքերով, իր շահերի համար Հայաստանին ևս զոհաբերության սեղանին դնի։ Մնում է միայն ենթադրել, թե ինչ սյուռ պատկեր կլիներ, եթե Սահակաշվիլին ազատության մեջ լիներ ու Զելենսկու հետ այցելեր Հայաստան. ի տես աշխարհի՝ եռակողմ ինչպիսի՜ հանդիպում կլիներ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»