Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները մեծ դերակատարություն կունենան ֆուտբոլում և գուցե փոխարինեն մրցավարներին:
«Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում, և բոլորս հասկանում ենք` դրանց դերակատարությունը ֆուտբոլում ավարտված չէ: Կգա ժամանակ, երբ այլևս ֆուտբոլային մրցավարների անհրաժեշտություն չի լինի, քանի որ ամեն ինչ կվերահսկվի տեխնոլոգիաներով: Այդ ժամանակ ես արդեն չեմ լինի, և այլ մարդիկ դրա հետ գործ կունենան»,-ասել է Բեկենբաուերը «Focus»-ին տված հարցազրույցում: