Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան


Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը. «ՀայաՔվե»

Բլոգ
«ՀայաՔվե» նախաձեռնությունը Անկախության հռչակագիրը չեղարկող իշխանական ձեռնարկման դեմ պայքարի իր օրակարգի շրջանակներում փետրվարի 29-ին անցկացրեց համաժողով՝ «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» խորագրով։
Համաժողովի նպատակն էր մասնագիտական և քաղաքական գնահատականներ տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու, մասնավորապես, Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի վկայակոչումը հանելու իշխանական օրակարգին։
Համաժողովի նպատակն էր նաև նախանշել Հայաստանի գալիքի որոշ ուղենիշներ, երբ երկրում իշխանությունը կլինի ազգային ու պրոֆեսիոնալ ուժերի ձեռքին։
Համաժողովի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում առկա է Հայոց անկախ պետականության հիմքերը խարխլող այս ձեռնարկման դեմ պայքարի հարցում լայն փոխհամաձայնություն․ քաղաքական տարբեր ուժերի միջև առկա խնդիրներն ու տարակարծությունները չեն կարող խանգարել հանուն անկախ պետականության համախմբմանը։
Համաժողովի բանախոսներն ու մասնակիցները ներկայացնում էին հասարակական, քաղաքական, կրթության, գիտության, մշակույթի գործիչների լայն շրջանակ։
Համաժողովին հնչեցին բազմաթիվ մասնագիտական գնահատականներ ու քաղաքական ուղերձներ, որոնցից առանձնացնում ենք հետևյալները․
1. Անկախության հռչակագիրը Հայոց անկախ պետականությանը վերածնունդ տալու հայ ժողովրդի հավաքական կամքի արդյունքն է, այն ընդունվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան, Հայաստանի քաղաքական ուժերի ամենալայն ներկայացվածությամբ ու գերկոնսենսուսային պայմաններում։ Հռչակագիրը սկզբնավորել է Հայոց անկախ պետականությունը, որը ճանաչվել է աշխարհի պետությունների մեծագույն մասի, միջազգային կազմակերպությունների կողմից և երբեք առիթ չի տվել միջազգային իրավունքի սուբյեկտների հետ Հայաստանի հարաբերությունների խաթարման։
2. Անկախության հռչակագիրը, իր մեջ օրգանապես բովանդակելով նաև Արցախի ինքնորոշման իրավունքը, սովորական նորմատիվ-իրավական ակտ չէ, ուստի ենթակա չէ չեղարկման կամ փոփոխման։ Սահմանադրական ոչ մի փոփոխություն կամ նոր սահմանադրություն չի կարող չհիմնվել Անկախության հռչակագրի վրա՝ իր բոլոր դրույթների հաշվառմամբ։
3. Կեղծ, անընդունելի ու անթույլատրելի է խաղաղության հեռանկարը Անկախության հռչակագրից առկախելը։ Հայաստանը կայուն խաղաղության կարող է հասնել համապարփակ պաշտպանություն կազմակերպելով, ճկուն և բանական արտաքին քաղաքականություն վարելով և ներքին, ինչպես նաև համազգային համերաշխություն ու համախմբում ապահովելով։ Ինչպես Արցախի ինքնորոշման իրավունքի, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղեգծերը, արդյունավետ կենսագործման պայմաններում բարձրացնում են Հայաստանի գործոնայնության մակարդակը և ապահովում անվտանգության լրացուցիչ բարձիկներ։
4. Հայ ժողովրդի քաղաքական կազմակերպումը չպետք է հիմնվի արհեստականորեն կրկնօրինակված մոդելների ու գաղափարների վրա։ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը հայ ժողովրդին ընձեռում են ազգային կենսունակ պետական համակարգ կառուցելու և կայացնելու հնարավորություն, ինչի մեջ անառարկելի նպաստ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես հայ ժողովրդի պատմական, ազգային հիշողությունը կրող և ազգային բարոյականության սկզբունքները պահպանող ու փոխանցող եզակի կառույց։
5. Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը։

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա Սողոմոնյան