Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Ամբողջ աշխարհի բանակների զինվորների անփոխարինելի ատրիբուտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սաղավարտը պատկանում է այն արհեստական միջոցների դասին, որոնք պաշտպանում են մարդու գլուխը արտաքին ազդեցություններից։ Ինչու՞ «արհեստական»: Որովհետև արտաքին ազդեցություններից գլխի բնական պաշտպանությունը մազերն են։ Եվ այսպես, ֆունկցիոնալության առումով սաղավարտը մարդու գլուխը մեխանիկական ազդեցություններից պաշտպանելու միջոց է։ Այդ սահմանման հիման վրա էլ սաղավարտի պատմությունը մեզ հետ է տանում հին ժամանակներ, երբ հնագույն մարտիկի սաղավարտը կատարում էր նմանատիպ գործառույթ:

Ի պաշտպանություն այդ թեզի, կարող ենք ասել, որ զինվորականներն ու շինարարներն այդ գլխադիրն անվանում են «սաղավարտ», մինչդեռ մոտոցիկլավարներն ու մրցարշավի վարորդները այն դեռ անվանում են «շլեմ»։ Քիչ հավանական է, որ իրեն հարգող պատմաբանը փորձի գրել սաղավարտի ստեղծման պատմությունը, քանի որ դա կհանգեցնի հետազոտությունների մեծ ծավալի: Սաղավարտ օգտագործվել է բոլոր երկրներում և բոլոր ժողովուրդների կողմից ռազմական գործողությունների ժամանակ: Բացի այդ, անհնար է թվագրել առաջին սաղավարտի առաջացումը, քանի որ, օրինակ՝ ասորի ռազմիկներն են այն կրել, բացի դա՝ նաև չինացիներն ու հնդիկները։ Եվ ոչ ոք չգիտի, թե ով է եղել առաջինը: Հետագայում վառոդի և հրազենի գյուտը զրոյացրել է մարտիկների համար զրահ ստեղծելու հազարամյա պատմությունը:

Փաստն այն է, որ անգամ առաջին հրազենը այնքան հզոր էր (համեմատած ժամանակակիցների հետ), որ ոչ մի սաղավարտ չէր կարող դրանից պաշտպանություն ապահովել: Սաղավարտները օգտագործվում էին մինչև 16-րդ դար, իսկ 17-րդ դարում դրանք կրում էին միայն հրազեն չունեցող ժողովուրդներին նվաճելիս։ Նման կերպ գլխի պաշտպանության զարգացման պատմությունը ընդհատվել է գրեթե երկու հարյուր տարով: Դա պայմանավորված էր բանակների զինման տեխնոլոգիական առաջընթացով: Զինվորականները սկսել էին հարձակվել թշնամու վրա գլխարկներով, կաֆտաններով և սպիտակ տաբատներով: Սաղավարտները, իհարկե, շարունակել են գոյություն ունենալ առանձին զորամասերում, սակայն զանգվածաբար չեն օգտագործվել։ Բայց, ինչպես գիտեք, առաջընթացը կանգ չի առնում։ Հակառակորդի կենդանի ուժն առավել արդյունավետ կերպով խափանելու համար անհրաժեշտ էր մեծացնել հրազենի կրակի տեմպերը։

Փամփուշտի ու ակոսավոր փողի գաղափարն է առաջացել, որի արդյունքում կրճատվել է հրազենի քաշը, փողի երկարությունը և, հետևաբար, փոքր զենքի հզորությունը։ Հենց այդ ժամանակ էլ վերակենդանացել է զինվորի համար զրահի գաղափարը, և նորից հայտնվել է «սաղավարտ» բառը։ Ֆրանսիացիներն են առաջինը սկսել զանգվածաբար օգտագործել սաղավարտը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ զինվորները կարող էին գլխից վիրավորվել խրամատային պատերազմի ժամանակ: Խրամատը պաշտպանում էր մարմնի մեծ մասը, բայց երբեմն զինվորը ստիպված է լինում գլուխը դուրս հանել խրամատից։ Բացի այդ, արկերի և ականների բեկորներից ևս պաշտպանություն էր պետք։ Ֆրանսիացիները մշակեցին և սկսեցին արտադրել սաղավարտներ, որոնք կոչվում էին «Ադրիանի սաղավարտներ» (1915): Դրա հաջողությունն այնքան մեծ էր, որ այն ընդունվեց բազմաթիվ եվրոպական բանակների կողմից, իսկ Խորհրդային Միությունում նման սաղավարտներ օգտագործվեցին նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի սկզբում։

Գերմանական կոալիցիան որոշ ժամանակ ուշադրություն չէր դարձնում զինվորին պաշտպանելու այդ միջոցին, սակայն արդեն 1916 թվականին զորքերը սկսեցին համալրվել M 916 սաղավարտներով։ Բրիտանացիները նույնպես սկսեցին մշակել սաղավարտի սեփական տարբերակը՝ հիմք ընդունելով միջնադարյան կապելանի սաղավարտը։ Այդ մոդելի արտադրությունը սկսվել է 1915 թվականին։ Չնայած ռուսական բանակի գեներալների համառ խնդրանքներին, կայսրը որոշեց զորքերը սաղավարտներով զինել միայն 1916 թվականին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրապարակվել է վիճակագրություն սաղավարտի օգտագործման հետևանքով մահերի և վնասվածքների նվազման վերաբերյալ։ Դա տպավորիչ է. միջին հաշվով, կորուստները կրճատվել են չորս անգամ։ Այդ ժամանակից ի վեր սաղավարտը դարձել է ամբողջ աշխարհի բանակների զինվորների անփոխարինելի ատրիբուտը: Մեր օրերում այն օգտագործվում է ոչ միայն որպես զինվորական գլխարկ։ Սաղավարտները լայնորեն կիրառվում են սպորտի, շինարարության, ճանապարհների և վտանգի այլ վայրերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին