Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է

Մի ժամանակաշրջանում, երբ 4 երիտասարդներ 500 հազար ռուբլու դիմաց (մոտ 2 մլն դրամ) սպանում են 100-ից ավել անմեղ, համերգ լսելու գնացած մարդկանց և երեխաների,

-երբ Թուրքիայի նախագահը գրկախառնվում է Ռուսաստանի նախագահի հետ, խոսում համատեղ շահավետ ծրագրերի մասին, հաջորդ պահին Ուկրաինայի նախագահի հետ պայմանագիր է կնքում Ուկրանիայում ԱԹՍ-ների գործարարան բացելու վերաբերյալ, որով նրանք կսպանեն Ռուսաստանի զինվորներին,

-մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանում գնացքի մեջ անտեր մնացած կատվին վագոնից դուրս հանելու համար, հասարակական ուժեղ ցասում է արթնանում, բայց օրական մի քանի հարյուր մարդկային զոհը նույն հասարակության շրջանում ցասման փոխարեն հրճվանք և ուրախություն է առաջացնում,

-երբ ֆրանսիական երգիծական ժուռնալի 12 աշխատակիցների սպանությունը շատ արդարացի համաշխարային ցասում է առաջացնում, և հանցավոր 2 արաբները շատ արագ գտնվում են ու տեղում բռնելուց սպանվում, բայց աշխարհի մեկ այլ մասում այս պահին օրական մի քանի հարյուր արաբ խաղաղ բնակիչ է զոհվում, որոնց թվում՝ բազմաթիվ երեխաներ, հղի կանայք, բայց այդպես էլ ոչ մեկը չի պատժվում և դժվար էլ պատժվի,

-երբ ռուս-ուկրանիական պատերազմի դեմ, այսինքն, ի օգուտ խաղաղության, համարյա բոլոր պետություններն են խոսում, բայց իրականում, որ խորը նայում ես, մեծ մասը շատ էլ ոգևորված են էդ պատերազմով, որովհետև մեկը լիքը զենք է վաճառում, ռազմարդյունաբերթյունն է հզորացնում, մեկը թանկով նավթ է վաճառում, մյուսը սանկցիաներից գերշահույթ է ստանում, էն մյուսը էժան աշխատուժ,

-մի ժամանակաշրջանում, երբ Յութուբում, օրինակ, Շոպենի N1 սոնատը 8 տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար դիտում ունի, իսկ հայհոյախառն ու անհասկանալի տեքստով երգի հոլովակը՝ մի քանի հարյուր միլիոն դիտում,

երբ գիտնականն իր հազարավոր կյանքեր փրկող բժշկական հայտնագործության համար, որին նվիրել է իր ամբողջ կյանքը, տասնյակ տարիների անքուն գիշերները, լավագույն դեպքում ստանում է Նոբելյան մրցանակ և 900 հազար դոլար ու հաստատ հայտնի չի դառնում, իսկ մի սկանդալիստ, նարկոման դերասան իր մի քանի ամսվա դերակատարման համար և մի ֆիլմում նկարվելու համար ստանում է մի քանի տասնյակ միլիոն դոլար և Օսկար մրցանակ ու դառնում աշխարհով մեկ հայտնի,

-մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած բժիշկ անձնական զրույցի ժամանակ հստակ և գիտականորեն ապացուցում է, որ քաղցր, շաքարով հարուստ կոնֆետները և տարատեսակ հյութերը չարիք են մեր երեխաների առողջության համար, բայց էդ նույն ժամանակ գովազդային ինդուստրիան ամեն օր նորանոր մեթոդներ և տրյուկներ է գտնում մեր երեխաներին ու, ինչու չէ, նաև մեզ էդ կոնֆետները վաճառելու համար, որովհետև իրենց վճարում է ոչ թե բժիշկը, այլ արտադրողը,

-երբ նույնիսկ ավանդաբար սոցիալական ուղղվածություն ունեցող եվրոպական երկրները կրճատում են սոցիալական ծրագրերը և ավելացնում են ռազմական բյուջեն,

-ու երբ էդ նույն աշխարհում և նույն ժամանակաշրջանում ապրող դիմացինդ ասում է՝ «ամեն ինչ լավ կլինի, որովհետև հայի գործը արդար է, և ճիշտը միշտ էլ հաղթում է», բնազդաբար ուզում ես շատ բարձրաձայն ու լիաթոք ծիծաղել, բայց հաջորդ պահին գիտակցաբար հասկանում ես, որ հեչ ծիծաղելի չէ, ավելին, լացելու է էս ժամանակաշրջանում նման մտածողություն ունենալը:

Փաստը մնում է փաստ՝ Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է: Հզորանալ է պետք, և վերջ:

 

Բակուր Մելքոնյան

Երբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին