Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում

Ադրբեջանի ցանկացած պահանջ անվերապահորեն կատարելու իր պատրաստակամությունը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է պատերազմից խուսափելու ցանկությամբ։ Նա հետևողականորեն, մեթոդաբար հասարակությանը համոզում է, որ եթե չենթարկվի Ադրբեջանի թելադրանքին, իսկ վերջին օրինակով՝ եթե չհանձնի Տավուշի շրջանի չորս գյուղերը, Ադրբեջանը դրանք կվերցնի պատերազմով։ Պատերազմի ելքն էլ, ինչպես ասում է, գիտի, այսինքն՝ ցանկացած դեպքում Հայաստանը պարտվելու է։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սեփական հասարակության հետ իր հարաբերութունները պարզելու, սեփական հասարակությանը թշնամական պարտադրանքին չդիմադրելու մեջ համոզելու համար օգտագործում է նույն թշնամական սպառնալիքը՝ պատերազմի տեսքով։ Ընդ որում, կոնկրետ Տավուշի մարզի գյուղերի հետ կապված՝ Ադրբեջանն առնվազն պաշտոնապես պատերազմի սպառնալիք չի հնչեցրել, դա առաջինը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը և այդ թեզի վրա էլ կառուցում է իր հանձնողականության հերթական արարը։

Տվյալ դեպքում խնդիրը միայն այն չէ, որ պատերազմի սպառնալիքի դեպքում երկրի ղեկավարը ոչ թե այդ մասին ճամարտակություններով զբոսանքներ է կազմակերպում տարբեր բնակավայրերում, այլ պետությունը, բանակը, բոլոր համակարգերը բերում է պատերազմական ռեժիմին համարժեք վիճակի։

Դրանից գուցե ավելի կարևոր է այն, որ իրականում նման մանիպուլյացիաներով Նիկոլ Փաշինյանն ինքն է պատերազմ մղում սեփական ժողովրդի դեմ։ Պատերազմը, այո, զինված գործողությունների հավաքականությունն է, բայց միայն ռազմականով չի սահմանափակվում։

Պատերազմն ունի նաև բարոյահոգեբանական, արժեբանական, գաղափարական դրսևորումներ։ Երբ որևէ մեկը հետևողականորեն հասարակության շրջանում արժեզրկում է իր պատմությունը, անցյալը, հիշողությունը, ավանդույթները, հավաքական իղձերը, և այսպես շարունակ, դա հենց բարոյահոգեբանական, արժեքային պատերազմ է այդ նույն հասարակության դեմ։

Ստացվում է դժոխային պատկեր։ Պետության ղեկավարն այդ նույն պետության քաղաքացիների, հասարակության դեմ վարում է քարոզչական, հոգեբանական, գաղափարական պատերազմ՝ դրա շրջանակներում իր նպատակներին հասնելու համար օգտագործելով արտաքին թշնամու կողմից ռազմական գործողություններ՝ ֆիզիկական պատերազմ սանձազերծելու սպառնալիքը։

Այսինքն՝ Հայաստանի, հայ հասարակության դեմ վարվում է մի քանի հարթության պատերազմ, որոնցից առնվազն մի քանիսում ներգրավված է երկրի բարձրագույն իշխանությունը՝ քաղաքական վերնախավով, գործադիր ու օրենսդիր իշխանությամբ, իշխանական քարոզչությամբ, պետական բոլոր ռեսուրսներով։

Իսկ այս գործընթացի սատանայականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է իր առջև դրված նպատակներին հասնել իր կողմից վարվող ոչ ֆիզիկական պատերազմի՝ հանրությանը բարոյալքելու, սպառնալու միջոցով, բայց եթե դա հաջողությամբ չպսակվի, գործի է դրվելու մյուս՝ ֆիզիկական պատերազմի տարբերակը՝ արդեն Ադրբեջանի կատարմամբ։ Հայ հասարակության խնդիրն այսպիսով, առաջին հերթին, փաշինյանական անտեսանելի պատերազմում հաղթելն է, որը հնարավորություն կտա կամ բացառել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը, կամ, դրա տեղի ունենալու դեպքում՝ իրական պայքար մղել՝ առանց թշնամական նպատակներին ծառայողների ղեկավարության։

Հարություն Ավետիսյան

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը