Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


Ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

- Պրն Ծառուկյան, մեր զրույցը սկսենք պարզ հարցով` Դուք քաղաքականության մեջ այսօր կա՞ք, թե՞ ոչ։

- Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները թողած, շքեղ քաղաքներն ու գյուղերը թողած… ինչի՞ մասին է խոսքը։ Օրումեջ նոր պատերազմի մասին ենք լսում, Տավուշի բնակչությունը շվարած սպասում է... Իմ կարծիքով, Հայաստանում ապրելն այսօր արդեն քաղաքականություն է։ Մարդը չի կարողանում իր կյանքը 1-2 շաբաթից ավել պլանավորի, չգիտի՝ վաղն ինչ է լինելու։ Այս պայմաններում ի՞նչ քաղաքական միտք, քաղաքական պայքար, տնտեսական քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր։ Դրանք այս պահին ընդամենը սիրուն ձեւակերպումներ են։

- Ըստ մամուլի հրապարակումների, Դուք մշտական շփումների մեջ եք հանրության տարբեր շերտերի հետ, պարբերաբար հարցազրույցներ եք տալիս, արտերկրում եք հանդիպումներ ունենում, Ձեր թիմակիցներն են շատ ակտիվ։ Դա քաղաքականություն չէ՞։

- Սրանք առաջին հերթին ելքեր փնտրելու միջոցներն են։ Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու։ Ես գնալու տեղ չունեմ, ես գնալու ցանկություն չունեմ։ Ես ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, շենացնել իմ երկիրը։ Ամբողջ կյանքս կառուցել եմ իմ երկրում՝ գործարաններ, եկեղեցիներ, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ... Ես հիմա անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո։ Ձեւ տանք, ասենք՝ բան չի՞ եղել, չե՞նք թողել անտեր մեր հազարամյա հայրենիքը, մեր քաղաքները, մեկը մյուսից սիրուն մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր հողը, մեր գերեզմանները։ Եթե կա մարդ, որ կարող է այս ամենը մոռանալ, ես չեմ կարող։ Եվ իմ հանդիպումները, հանրային ակտիվությունը, միջազգային շփումները պայմանավորված են մեր երկրի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։ Իմ հանդիպումների մասին եթե խոսենք, մամուլը երեւի դրանց 20 տոկոսի մասին է գրում։ Ես անընդհատ հանդիպում եմ Հայաստանի եւ սփյուռքի տարբեր շրջանակների հետ, ազդեցիկ մարդկանց հետ, գրագետ, ունակ մարդկանց հետ, որ հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչպես օգնենք մեր երկրին։ Այս անհեռանկար, նվաստացած վիճակը մեր ժողովրդին սազական չէ։ Ես ուզում եմ հստակ ասել՝ լուծումներ կան, ելքեր կան, անելու շատ գործ կա։

- Իսկ Ձեր միջազգային հանդիպումներում կա՞ որոշակի օրակարգ, որը փորձում եք առաջ տանել՝ չլինելով իշխանության մեջ եւ ոչ էլ՝ ԱԺ-ում։

- Անձնական կապերը, քաղաքական կապերը, հանրային տարբեր շրջանակների հետ տարիների ընթացքում ձեւավորված աշխատանքային ձեւաչափերը հնարավորություն են տալիս՝ մշտապես ունենալ հանդիպումներ, շփումներ, որտեղ ես ներկայացնում եմ եւ պաշտպանում եմ իմ երկրի շահերը։ Նաեւ փորձում եմ հարթել սուր անկյունները, որոնք մեր երկրին ոչ մի օգուտ չեն տալիս։ Շատ չծավալվելով ասեմ, որ իմ միջազգային շփումներում միշտ բարձրացնում եմ երեք հարց՝ մեր երկրի անվտանգությունը, Բաքվի բանտերում պահվող մեր ընկերների եւ բոլոր հայերի խնդիրը եւ անվտանգային խնդիրների ապահովմամբ՝ արցախահայության վերադարձի եւ խաղաղ ու արժանապատիվ կյանքի ապահովումը սեփական հողում։

- Նշեցիք՝ «սուր անկյուններ», դրանք շատ չե՞ն մեր փոքր երկրի համար։

- Պարզ խոսենք. ինձ խորապես անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների նկատելի վատացումը։ Ես սա ասում եմ թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում։ Սա արհեստական, ժողովուրդների շահերից չբխող պրոցես է։ Վերջերս մեր մի խումբ փորձառու դիվանագետները հայտարարություն էին տարածել, որտեղ մի միտք ինձ շատ դուր եկավ. «… բացառել հակառուսականությունը կամ հակաարեւմտականությունը, կամ որեւէ այլ հակա-ներով ձեւավորված արտաքին քաղաքական բովանդակություն…» ։ Ճշգրիտ ձեւակերպում է։ Հայաստանը չի կարող հակա-ներով արտաքին քաղաքականություն վարել։ Մենք ունենք իրական ռիսկեր, այդ դեպքում ինչո՞ւ ենք նորերը մեր ձեռքով ավելացնում, ինչո՞ւ ենք մեզ է՛լ ավելի դժվար վիճակում դնում։ Եվրոպայի հետ, Արեւմուտքի հետ կարելի է եւ պետք է կառուցել լավ աշխատանքային հարաբերություններ։ Մենք, իհարկե, պետք է հիշենք, որ մեր ժողովրդի զգալի մասն ապրում է Ամերիկայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ այլուր, բայց դա չպետք է արվի հակառուսականության պայմանով։ Ռուսաստանի հետ մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք, մեր պատմական փորձը եւ պատմական կապերը թույլ են տալիս դա անել, մենք կարող ենք այդ հարաբերություններից լուրջ արդյունքի հասնել, առաջին հերթին՝ անվտանգային եւ տնտեսական, ի վերջո՝ մի քանի միլիոն հայ ապրում է Ռուսաստանում։ Նույնը վերաբերում է Իրանին։ Ունենք Իրանի նման հարեւան, բարեկամ ժողովուրդ, լուրջ տնտեսությամբ երկիր, մեր ազգային շահերն ընկալող պետություն։ Մենք կարող ենք Իրանի հետ ունենալ շատ լավ օրակարգ, շատ լավ աշխատել, բարեկամություն անել, ժողովուրդները շփվեն՝ լավ ճանաչեն իրար։ Հազար տարի իրար կողքի ապրել ենք, բայց չենք ճանաչում իրար։

- Դուք վերջին ամիսներին մի գաղափար եք առաջ տանում, որն ակնհայտորեն այնքան էլ դուր չի գալիս շատերին, կամ գուցե լավ չեն հասկանում, թե խոսքն ինչի մասին է` շեշտում եք ներքին հաշտեցման անհրաժեշտության մասին։

- Դա երեւի ամենակարեւոր գործն է, որը պետք է անել։ Կոլեկտիվ, գյուղ, շենք, ընտանիք, բարեկամություն՝ թշնամացած, բարիկադավորված են։ Ամոթ է, մինչեւ հիմա քննարկում են, իրար մեղադրում՝ ով ում է ձայն տվել։ Իրարից խռոված, իրար չբարեւելով։ Ամոթ է. ով ում ձայն է տվել, լավ է արել: Լավ ծրագիր էի առաջարկել, իմ կուսակցությանը ձայն չեք տվել, չի մտել ԱԺ, էլի լավ եք արել, բայց ես միշտ եղել եմ, մնացել եմ ու լինելու եմ ձեր կողքին։ Կյանքն առաջ է գնում, չի կարելի քաղաքական տարաձայնությունների պատճառով իրար հետ թշնամանալ։ Լրատվական կայքերով տպում են, թե Տավուշի բնակչությունը ոնց է քվեարկել անցած ընտրություններին։ Հետո՞ ինչ` ոնց է քվեարկել։ Մարդիկ են, քվեարկել են, մյուս անգամ ուրիշ կերպ կքվեարկեն։ Մենք մի երկրում ենք ապրում, մի հայրենիք ունենք, մի Հայաստան ունենք, մի Արցախ ունենք, մի Տավուշ ունենք, մի Սյունիք ունենք։ Չի կարելի իրար հետ թշնամանալ։ Հայաստանում խաղաղություն, զարգացում, տնտեսական աճ, նորմալ կյանք հնարավոր է միայն, եթե վերացնենք այդ թշնամանքը, գնանք ներքին հաշտեցման։ Ես հատուկ ուզում եմ շեշտել, նկատի չունեմ քաղաքական ուժերին կամ քաղաքական գործիչներին։ Նրանք ինձ չեն հետաքրքրում, ես նկատի ունեմ ժողովրդին, հասարակությանը, սովորական մարդկանց։ Ինձ ոչ մի կուսակցություն չի հետաքրքրում, ինձ իմ երկիրն է հետաքրքրում։

- Վերջին հարցը. հիմա ստեղծվում են նոր շարժումներ, հանրային միավորներ, մասնագիտական խմբեր։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նորերին, եւ արդյոք դրանք մրցակից չե՞ն դառնում, պայմանական ասած՝ նախկին, ավանդական կուսակցություններին։

- Վերաբերվում եմ շատ լավ, եթե ստեղծվում են, ուրեմն կա անհրաժեշտություն։ Ուրեմն կա նոր խոսքի, նոր ասելիքի, նոր աշխատաոճի անհրաժեշտություն, ուրեմն հասարակությունը զգում է նման նոր բանի կարիքը։ Կյանքն առաջ է գնում, կյանքը նոր պահանջներ է դնում։ Էս ժողովուրդը հո մի քանի կուսակցության գերին չի՞։ Սա հայ ժողովրդին սազական վիճակ չի։ Մենք իսկապես լուրջ պոտենցիալով ազգ ենք, մենք կարող ենք դնել լուրջ խնդիրներ ու հասնել դրանց։ Մենք մեր ձեռքով, բարեկամ պետությունների աջակցությամբ կարող ենք եւ պետք է ուղղենք մեջքներս, մեր տունը խաղաղություն բերենք, տնտեսությունը զարգացնենք, նորմալ, ժամանակակից երկիր կառուցենք, որն իսկապես կդառնա թե՛ համայն հայության պետությունը, թե՛ տարածաշրջանի մակարդակով լուրջ պետություն, որի հետ հաշվի կնստեն։

Արեգ Մարգարյան

ՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր Ավետիսյան