Վահե Դոլմազյանն այն տխրահռչակ դատավորներից մեկն է, որոնք հանձն են առել դատարանները ենթարկել քաղաքական իշխանությանը. Մենուա Սողոմոնյան
Բլոգ«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացումն ուղիղ հետևանքն է ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ և ԵՄ բարձր ներկայացուցիչների կողմից Հայաստանում ժողովրդավարության, արդարադատության ու կոռուպցիայի վիճակի մասին կեղծ, կողմնակալ, կանխակալ, սխալ գնահատականների։
Նման գնահատականներով Հայաստանի եվրոպական ու ամերիկյան գործընկերները Հայաստանը նետում են բռնապետության գիրկը։
Նկարում դատավոր Վահե Դոլմազյանն է, ով մեկն է այն տխրահռչակ դատավորներից, որոնք հանձն են առել դատարանները ենթարկել քաղաքական իշխանությանը»։