Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»

Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս միջադեպն իրապես ցավալի է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել միջադեպից հետո, դուրս է գալիս բանականության շրջանակներից։
Ապրիլի 16-ին Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի կողմից ներկայացվել են փաստեր, ըստ որոնց` քննչական գործողությունների ավարտից հետո Սամվել Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ՁՊՎ, սակայն վերջիններս ճանապարհին կանգ են առել, կեղծ պատրվակով ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ և հեռացել, որից անմիջապես հետո Վարդանյանի վրա են հարձակվել դիմակավորված անձիք, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, կատարել արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, այնուհետև նորից բռնությամբ վերադարձրել ոստիկանական ավտոմեքենան և հեռացել։ Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, Վարդանյանին տարել են ՁՊՎ, իսկ ճանապարհին հեգնական տոնով հարցրել, թե ինչ է պատահել նրա հետ` փաստացի ակնարկելով, որ իրենք տեղյակ են կատարվածից։
Ներկայացված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Սամվել Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որի հանցավոր գործողություններին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները, որոնց ուղիղ պարտականությունն է յուրաքանչյուր ձերբակալվածի անվտանգության ապահովումը։ Հաշվի առնելով նաև իշխանամերձ մամուլում հայտնված ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարի կոչերը` կարելի է ենթադրել, որ իշխանության վերին օղակները տեղյակ են եղել և իրենք են անմիջապես հրահանգել այս զազրելի հանցագործությունը, այլապես դժվար է պատկերացնել ոստիկանների այսպիսի աղաղակող թողտվությունը։ Սա բացահայտում է գործող վարչախմբի ահագնացող վախերը և հանրային ընդվզումը բռնությամբ ճնշելու նրա մտադրությունը։
Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած բռնություն ներքաղաքական հարցեր լուծելու նպատակով, և պահանջում ենք, որպեսզի իրավապահ մարմիններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ այն կանխելու, հնարավոր մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, այլապես մեր երկիրը կարող է հայտնվել ներքաղաքական նոր ցնցումների շեմին, և դրա համար անմիջական պատասխանատվությունը կրելու է ՀՀ գործող վարչախումբը։
Մասնավորապես, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից պարզել փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի ներկայացրած փաստերը, դրանց հաստատման դեպքում քրեական գործ հարուցել այս աղաղակող միջադեպի բոլոր մասնակիցների և հովանավորների նկատմամբ։ Միաժամանակ, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից իրավական գնահատական տալ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված` «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Հարություն Մկրտչյան» խայտառակ վերնագրով հոդվածին, որտեղ ուղղակի սպառնալիք և բռնության կոչեր են պարունակվում ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։ Մեր կողմից, հետևողականորեն հետամուտ կլինենք, որպեսզի այս գործով բոլոր մեղավորները հայտնաբերվեն և համարժեք պատասխանատվության ենթարկվեն։
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ
 

Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք Չալաբյան