Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ» Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»


Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ իր ծրագրային ելույթում, թե՛ ընդհանրապես հրապարակային այլ ելույթներում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չափազանց հետաքրքրական արտահայտություն արեց՝ «Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար» դառնալու վերաբերյալ: Հարկավ, իրենից՝ Բագրատ սրբազանից լավ հազիվ թե որևէ այլ ոք կարողանա «բացել» այս «կոդը»: Մյուս կողմից՝ հուշումը չափազանց պարզ է ու մանավանդ ստեղծված իրավիճակում՝ ընկալելի, ուստի կփորձենք մեր ընկալումները ներկայացնել այդ առնչությամբ: Սկսենք «ազգ-բանակից»: Այս բանաձևը ծանոթ է մեր հանրությանը, մասնավորապես, 8 տարի առաջ՝ Ապրիլ յան պատերազմից հետո, պաշտպանության նախարարի կողմից այն դրվեց շրջանառության մեջ՝ ներկայացնելով նաև այդ բանաձևի հետ կապված կոնկրետ ծրագրեր, որոնց մի մասն անգամ հասցրեց մեկնարկային ուղու մեջ դնել: Այն ժամանակ այս գաղափարը բավականին ակտիվ ծաղրական ու թունոտ մեկնաբանությունների արժանացավ որոշակի շրջանակների կողմից, որոնք այսօր կազմում են Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատը» և նրա հրապարակային աջակիցներն են: Բայց չշեղվենք:

Ի՞նչ «Ազգ-բանակի» մասին կարող է հիմա խոսվել: Նախ՝ արձանագրենք, որ մեր պետականությունը վտանգի մեջ է, գոյութենական ռեալ սպառնալիքի տակ: Որքան էլ դա տարօրինակ է հնչում նորմալ ընկալման տեսանկյունից, հիմնական վտանգը, սպառնալիքը գալիս է Հայաստանի ներկայիս իշխանությունից: Ավելին, այդ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն միանգամայն բացեիբաց, կարելի է ասել՝ անթաքույց, առաջնորդվում է առնվազն ոչ հայկական շահերով: Բնականաբար, նախ՝ պետք է չեզոքացնել այդ վտանգը, սպառնալիքը: Եվ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը դրա մասին է: Այսինքն՝ պետությունը պահպանելու, պաշտպանելու, անկման այս պարունակից դուրս բերելու մասին է: Դա հնարավո՞ր է: Իհարկե, հնարավոր է: Բայց հնարավորն իրականություն կդառնա, եթե միավորվեն հանրության կարող ուժերը, բոլոր շերտերը, առաջին հերթին՝ երիտասարդությունը:

Պարզ ասած՝ մենք ազգովի կարող ենք հասնել արդյունքի, եթե միավորվենք որպես, պատկերավոր ասած, բանակ: Ու ոչ միայն պատկերավոր ասած: Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությունը իրական հնարավորություն կարող է տալ ապահովել իրական խաղաղություն: Այո, հենց խաղաղություն: Այն, ինչի շուրջ մանիպուլ յացիաներով Նիկոլ Փաշինյանը կառչած է մնում իշխանությունից և շարունակաբար բերում միայն պատերազմ, կորուստներ, մահեր, զոհեր: Իսկ հասարակական, քաղաքական, համայնքային կյանքում որպես «ազգ-բանակ» վերակազմակերպվելը կբերի պետության պաշտպանունակության բարձրացման, այսինքն՝ իրական խաղաղության: Սա, եթե՝ հակիրճ: Այստեղից սահուն անցում պետք է կատարել «ազգ-ամրոց»-ին: Պարզից էլ պարզ է, որ առկա հիմնական վտանգը չեզոքացնելը մի բան է, իսկ դրա ավերակիչ հետևանքները հաղթահարելը՝ մեկ այլ բան: Ավելին, առանց որևէ հուզականության տրվելու, պետք է սթափ գիտակցել, որ երկրում իշխանափոխության, մթնոլորտի ու հոգեվիճակի փոփոխության դեպքում իրենց ողջ թափով առաջին պլան են մղվելու լրջագույն մարտահրավերներ, եթե չասվի՝ մարտահրավերների մի ամբողջ խուրձ. արտաքին-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այդպես շարունակ:

Հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանաթուրքական տանդեմը իր դիրքերը հենց այնպես չի զիջելու (նրանք անգամ խոսում են Փաշինյանին օգնելու համար Հայաստան զորքեր մտցնելու և «կարգուկանոն հաստատելու» մասին): Այդ վտանգներին դիմակայելու, այդ մարտահրավերները հաղթահարելու համար քիչ է «ազգ-բանակ» լինելը: Տևական ժամանակի համար իսկապես էլ պետք է կարողանալ վերածվել «ազգ-ամրոցի»: Այն իմաստով, որ ազգային բոլոր կարողությունները, առկա համընդգրկուն ներուժը (տնտեսականից մինչև գիտական) ծառայեցվեն մեր «ամրոցպետության» պահպանության, պաշտպանության նպատակին: Առկա աշխարհաքաղաքական իրավիճակում, որը արագ հանդարտվելու նախանշաններ չունի, «ամրոցային» համախմբումից լավ ելք չկա: Ցավալի է, բայց մենք, որպես ազգ, որպես հասարակություն, թույլ տվեցինք, որ մեզանից խլվի մեր ամրության կարևորագույն բաղադրիչը՝ Արցախը:

Պետք է կարողանալ վերջապես ի մի գալ և պահել այն, ինչն ունենք: Այստեղ արդեն գալիս է «ազգ-տաճարի» մոտեցման կարևոր պահը: Այդպիսի արտահայտություն կա՝ դեպի տաճար տանող ճանապարհի մասին: Բայց գրական-գեղարվեստական հնչող «ազգ-տաճար» բանաձևը ի՞նչ կարող է նշանակել մեր հողեղեն իրականության մեջ: Դա հիմնական հարցն է: Մեր ընկալմամբ, դա նշանակում է, որ մեր երկրի, հասարակության կենսագործունեությունը պետք է խարսխվի ազգային արժեքների, արժեհամակարգի վրա: Բայց ոչ միայն: Նախ՝ պետք է վերականգնել հանրային համերաշխությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնել, հակառակ դեպքում «ամրոցը» չի դիմանա: Ասվածը նշանակում է նաև սոցիալական համերաշխություն: Սա այն է, ինչը սովորաբար նշվում է որպես սոցիալական արդարություն, բայց համերաշխությունն ավելի ընդգրկուն է:

Սա նշանակում է իրական եղբայրասիրություն, ազգասիրություն և մարդասիրություն, եթե կուզեք՝ իրական ազգային և քրիստոնեական արժեքների վրա հիմնված կենսագործունեություն: Կարևոր է հասկանալ, որ նշյալները չեն կարող առանձին ծրագրեր լինել, այլ ենթադրում են շաղկապվածություն, մեկը մյուսով փոխլրացվածություն: Բայց եթե հաջողվի իրական կյանքում ապահովել այդ շղթան, ապա, կարծում ենք, կհաջողվի տևական ժամանակով ապահովել մեր պետական գոյությունն այս աշխարհում՝ անկախ աշխարհակարգային փոփոխություններից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ Արզումանյան«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՈչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել. Արմեն ԱշոտյանՊարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկեր