Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԿԻՐԱՆՑԻ ԴԱՌԸ ՕՐԸ
Երեկ Բագրատ սրբազանի կոչով մենք մեկնեցինք Կիրանց՝ մեր աջակցությունը բերելու տեղի բնակիչներին, որոնց գյուղի մի մասը կապիտուլացիոն վարչակարգի կյողմից հանձնվում է թշնամուն, իսկ մնացածն էլ հայտնվելու է նրա անմիջական նշանառության տակ, անտանելի դարձնելով կյանքն այնտեղ։
Իջևանի կողմից գյուղի մուտքը փակված էր հսկայական ոստիկանական ուժերով, այնտեղ էին մի քանի մարզի ոստիկանապետեր, կարմիր ու սև բերետներ, ոստիկանության զորքեր՝ ընդհանուր առմամբ, 1000-ին մոտ ոստիկան։ Ինչպես պարզվեց ընթացքում, այս վիթխարի ոստիկանական ուժը ընդամենը մեկ նպատակով էր այնտեղ՝ խոչընդոտել Բագրատ սրբազանի և նրան ուղեկցողների մուտքը Կիրանց, թեև առերես նրա հրամանատարները պնդում էին, որ գյուղում անվտանգային միջոցառումներ են տեղի ունենում, այդ պատճառով իրենք ստիպված են ճանապարհը փակ պահել։ Մեր առջև կանգնած ոստիկանական պատում հիմնականում սպաներ էին, մեծ մասը բացակայող հայացքներով, իրենք իրենցից ակնհայտ դժգոհ և տեղի ունեցողի ողջ աբսուրդը գիտակցող, սակայն հրամանը հլու հնազանդ կատարող։
Երբ պարզվեց, որ Բագրատ սրբազանը այնուամենայնիվ շրջանցիկ ճանապարհներով կարողացել է Կիրանց հասնել, ոստիկանության վարքագիծը ավելի ագրեսիվ դարձավ, նրանք հրմշտոց սադրեցին և մեկ տասնյակից ավել խաղաղ ցուցարարների բերման ենթարկեցին, ոմանց նաև մարմնական վնասվածքներ հասցնելով։ Ի վերջո, Բագրատ սրբազանը վերադարձավ գյուղից, ելույթ ունեցավ լրատվամիջոցների առջև, նկարագրեց գյուղում տիրող ծանր վիճակը, և վերադարձավ Երևան։ Տառացիորեն մեկ ժամ անց ճանապարհը բացվեց՝ ակնհայտորեն ոչ մի անվտանգային միջոցառում էլ չկար, նպատակը ընդամենը ուժի անմիտ ցուցադրումն էր։
Մենք երեկոյան հասանք Կիրանց, և շփվեցինք գյուղի որոշ բնակիչների հետ։ «Սահմանազատման» ապօրինի գործընթացի արդյունքում այսպես կոչված սահմանային սյուները արդեն տեղադրվել են գյուղի տարածքում, բազմաթիվ տներ, այգիներ և այլ շինություններ հայտնվել են «հանձնման ենթակա» մասում։ Բնակիչներից շատերը նույնիսկ չգիտեն, կոնկրետ իրենց տներին և գյուղում հետագա կյանքին ինչ ճակատագիր է սպասում, ընկճված և շփոթահար են։
Լուսանկարի մեջ շատերին հայտնի տիկին Խանումն է, որը դառը քրտինքով փոքրիկ մի տուն է կառուցել Կիրանցում, և շուրջը ծաղկուն այգի է աճեցրել։ Հիմա նրան ամեն օր սպառնում են վարչախմբի էմիսարները, պահանջում են տունը հանձնել, թեև տիկին Խանումը դիմադրում է, և դիմադրում են նաև նրա մի շարք այլ հարևաններ, որոնց ողջ ունեցվածքը կապիտուլյանտների թեթև ձեռքով պետք է հանձնվի թշնամուն, կարծես մեր երկրում չկա ոչ սահմանադրություն, ոչ օրենք՝ կա միայն մի ձախողակ կամակատար, որ իր կամքին է ենթարկել իր պես ձախողակների ու կամակատարների, ու նրանց ձեռքով այժմ աճուրդի է հանել երկիրը։
Անցյալ տարի Արցախի բռնազավթումից և հայաթափումից հետո, մեր աչքների առաջ խաղարկվում է հայ ժողովրդի ողբերգության հերթական արարը։ Սրա նպատակը մեկն է՝ վերջնական հայրենազրկել և թափառական դարձնել մեր ժողովրդին, կտրել նրան իր հայրենիքից և հողից։ Ցավով պետք է ասեմ, որ մեր ժողովրդի մի մասը հլու հնազանդ ենթարկվում է այդ պարտադրանքին՝ կլինեն դա տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ոստիկանները, թե նույնիսկ կողքի գյուղերի որոշ բնակիչներ, որոնք համարում են, որ Կիրանցի այսօրվա ողբերգությունը իրենց չի վերաբերվում, և իրենք խուսափելու են նույն դառը ճակատագրից։
Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով։ Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա, իսկ մեզ պետք է ի մի բերել մեր բոլոր առողջ ուժերը՝ մեր երկիրը անկումից և հայաթափումից փրկելու, և զարգացման առողջ հուն վերադարձնելու համար։

Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործում