Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»


Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները. Գերագույն հոգևոր խորհուրդ

Օրվա իրադարձություններ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։

Այս մասին հայտարարություն է տարածել Գերագույն հոգևոր խորհուրդը:

«Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձևավորման՝ հանգեցնելով նաև Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին։

Հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների և մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից և կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով: Իսկ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որ դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով և բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։

Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։

Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։

Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:

Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։ Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը։

Թող Ամենողորմ Տերը համերաշխ ու միասնական պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և հայրենի մեր երկիրը խաղաղ ու անվտանգ ընթացքով առաջնորդի դեպի լուսավոր նոր հանգրվաններ»։

Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ Վարդևանյան