Ինչպես հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ТАСС-ին, Արևմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը 3 օրում աճել է 144-ով` մինչև 6330, իսկ Էբոլա տենդով վարակվածներինը 3 երեք օրում ավելացել է 283-ով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակված վերջին տվյալները:
Էբոլա տենդը հատկապես մեծ տարածում է գտել Լիբերիայում՝ 7 հազար 719 վարակված և 3 հազար 177 մահացած:
Նշենք, որ ըստ ԱՀԿ-ի` Արևմտյան Աֆրիկայի առանձին շրջաններում, այդ թվում՝ Սիեռա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում և Պորտ Լոկո քաղաքում, իրադրությունը մնում է ծանր, և հենց այնտեղ է անհրաժեշտ կենտրոնացնել ջանքերը և միջոցները: