«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը թիմակից Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
«Մեսսին համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Անկախ նրանից, որ ես չեմ տեսել 50-100 տարի առաջվա ֆուտբոլիստների խաղը` Մեսսիին համարում եմ լավագույնը` հաշվի առնելով այն, թե ինչ է անում նա խաղադաշտում, ռեկորդները, որոնք նա ամեն օր սահմանում է: Հնարավոր չէ, որ ֆուտբոլի աշխարհում լինի ևս մեկ այսպիսի տաղանդավոր ֆուտբոլիստ»,-Բուսկետսի խոսքը մեջբերված է «Marca»-ից: