Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է այն թիմերի անունները, որոնց համարում է «Ռեալի» գլխավոր մրցակիցներն Իսպանիայի առաջնությունում և միջազգային ասպարեզում:
«Իսպանիայի առաջնությունում մեր գլխավոր մրցակիցներն «Ատետիկոն» և «Բարսելոնան» են: Կարծում ենք` այս թիմերը կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար մինչև վերջ: Հույս ունենք, որ նույնը կարելի է ասել նաև մեր մասին, քանի որ մենք իսկապես լավ ենք կատարում մեր առջև դրված խնդիրները:
Իսկ միջազգային ասպարեզում «Ռեալի» մրցակիցներն «Ատլետիկոն» և «Բավարիան» են»,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «AS» պարբերականից: