Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ միայն Ավստրալիայի Բաց առաջնությունից հետո կորոշի, թե առաջիկա մրցաշրջանում ինչ մրցաշարերի է մասնակցելու:
«Հաջորդ տարի չեմ կարող շատ ելույթ ունենալ. դա վտանգավոր է իմ առողջության համար: Մրցաշարերի ցանկը կներկայացնեմ «Australian Open»-ից հետո: Ընդհանուր առմամբ, գրաֆիկս չեմ փոխի. կմասնակցեմ այն մեծ մրցաշարերին, որոնց սովորաբար մասնակցել եմ: Պետք է միայն որոշեմ, թե փոքր մրցաշարերից որոնց եմ մասնակցելու»,-շվեյցարացի թենիսիստի խոսքը մեջբերում ենք «Sky Sports»-ից: