Երևան, 08.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակ Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Ցույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ» Փաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ» Ինչո՞ւ չլսեց Պուտինի նախազգուշացումները. «Փաստ»


Վրա­ցա­կան դա­սե­րը Հա­յաս­տա­նի հա­մար. ար­մա­տա­կան արևմ­տա­մե­տու­թյու­նից՝ ար­մա­տա­կան պրագ­մա­տի­կու­թյուն. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru-ն «Հայկական շրջադարձը դեպի անորոշության. Երևանը պետք է վրացական դասերը սովորի» վերնագրով հոդվածում գրում է, որ մարդկանց ուղղակիորեն ուրիշներից սովորելու անկարողությունը հայտնի փաստ է: Եվ, կարծես թե, նման իրավիճակ է լինում նաև պետական մակարդակով, հատկապես՝ Հարավային Կովկասում։ Անդրկովկասի որոշ երկրներ շատ հաճախ են խոսում եղբայրական հարաբերությունների մասին, բայց իրականում բավականին քիչ բան գիտեն միմյանց մասին։ Եվ դա հստակ երևում է ներկայիս երևանյան քաղաքական գործընթացներում։ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը ծանր հարված հասցրեց հայի հպարտությանը և ինքնավստահությանը։ Մեղավորներին «գտնելու» ցանկությունը հանգեցրեց, այսպես կոչված, պրոյեկցիայի դասական օրինակի։

Փաստացի, Մոսկվան մեղադրվեց «մահացու մեղքերի» մեծ մասում, թեև վաղուց էր պարզ, որ այն ժամանակ, երբ Երևանը ջանասիրաբար տոնում էր 90-ականների վաղեմի ու մոռացված հաղթանակը, Բաքուն պատրաստվում էր հարձակողական գործողությունների։ Հայաստանը այս բոլոր տարիների ընթացքում գտնվել է հաղթողի համախտանիշի գերության մեջ՝ չգիտակցելով ուժերի հարաբերակցության փոփոխությունները թե՛ տեղական, թե՛ գլոբալ մակարդակներում։ Երկիրը խրված էր անցյալի ձեռքբերումների մեջ: Հիմա շատ արևմտյան վերլուծաբաններ և գիտնականներ շփում են ձեռքները և ուրախանում Հայաստանի, այսպես կոչված, դեպի Արևմուտք շրջադարձից և Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունից Նիկոլ Փաշինյանի կառավարության դանդաղ հեռացումից։ Դա հատկապես կարևոր է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքերի վատթարացման ֆոնին։

Սակայն, եթե նայենք Ռուսաստանին նրա մրցակիցներով փոխարինելու Երևանի փորձերին, ապա լիովին պարզ չէ, թե ինչպե՞ս է այդ բանաձևը աշխատելու ոչ միայն քարոզչական, այլ նաև զուտ աշխարհաքաղաքական և տնտեսական տեսանկյուններից։ Այստեղ կարելի է ապավինել եղբայրական Վրաստանի բազմամյա փորձին, որը ստիպված եղավ արմատական արևմտամետությունից վերածվել արմատական պրագմատիկության։ Վարդերի հեղափոխությունից հետո վրացական քաղաքական վերնախավը որոշեց աչք փակել պրագմատիզմի վրա՝ հօգուտ գաղափարական համակրանքների։ Երկրում գործող հավասարակշռման համակարգը վերակառուցվեց արմատական արևմտամետի։ Երկիրը ամեն կերպ փորձում էր հնարավորինս հեռու մնալ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքից։ Կապերը խզվեցին, և ամբողջ պետական ապարատը սկսեց աշխատել ՆԱՏՕ-ին և ԵՄին երկրի արագ ինտեգրման ուղղությամբ։

«Ես վրացի եմ, հետևաբար եվրոպացի եմ». նման հայտարարությունը գրեթե վերածվեց պետական կարգախոսի։ Սակայն սպասելիքները չարդարացան։ Աշխարհաքաղաքականությունն ու տնտեսությունը ոչ միայն գերակշռեցին գաղափարախոսությանը, այլ նաև ապացուցեցին, որ իրականությունը միշտ էլ հաղթում է երազանքներին: Արևմտյան երկրներն ակտիվորեն աջակցում էին երկրին դրամաշնորհներով և վարկերով, բայց դեռ պետք էր տնտեսությունը կառուցել, և այստեղ պարզվեց, որ ռազմավարական գործընկերները պատրաստ չեն ներդրումներ կատարել բիզնեսում՝ միայն գաղափարախոսության և աշխարհայացքի հիման վրա։ Գերմանիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից խոստացված ֆինանսական հոսքերի փոխարեն երկիրը ստացավ թուրքական կապիտալի գերակայություն, բացի դա, երկիր տուրիստական հոսքի բացարձակ չեմպիոնը հետխորհրդային երկրների, հատկապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն էին։

Ավելին, չնայած ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հավաստիացումներին, Մոսկվան, այնուամենայնիվ, հատեց կարմիր գծերը և ծանր պարտության մատնեց Թբիլիսիին՝ ապացուցելով, որ Արևմուտքն իրական ռազմական ազդեցություն չունի տարածաշրջանում։ Արևմուտքը կարող է լինել միայն գաղափարական համախոհ, որը միայն սկզբնական փուլում կարող է զգալի ներդրումներ անել բարեփոխումների մեջ, որպեսզի երկիրը մղի դեպի մոդեռնիզմ: Բայց Հարավային Կովկասում միայն արևմտամետ տրամադրությունների և կողմնորոշման հիման վրա երկիր կառուցելն անհնարին է։ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական գործընկերները պետք է լավ սովորեն վրացական դասը, քանի որ ներկայում ակտիվորեն ապավինում են հենց Արևմուտքին։

Բայց Արևմուտքը չի կարող փոխարինել Ռուսաստանին, քանի որ նրա ազդեցությունը խիստ սահմանափակ է մի կողմից՝ իր աշխարհագրական դիրքի, մյուս կողմից՝ Անկարայի և Մոսկվայի գերակայության պատճառով։ Հնարավոր է դիվերսիֆիկացնել արտաքին և ներքին քաղաքականությունը՝ ներմուծելով արևմտյան և այլ ինստիտուտներ, բայց պետք է հիշել հյուսիսային հարևանի կարմիր գծերը, քանի որ նա պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը։ Ո՛չ Փարիզը, ո՛չ Վաշինգտոնը չեն կարողանա պաշտպանել Երևանի շահերը, եթե Անկարան ու Բաքուն որոշեն առաջ մղել այս կամ այն քաղաքականությունը, սակայն Մոսկվան կարող է դա անել։ Հետևաբար, վրացիների արևմտյան կուրատորների և Թբիլիսիի միջև ներկայիս ճգնաժամի ֆոնին ներկայում անապահով է փորձել աշխարհաքաղաքական կամ այլ շրջադարձ կատարելը, քանի որ դա կարող է միայն լրացուցիչ անորոշության հանգեցնել:

Հայաստանը պետք է իր հիմնական դասը քաղի իր հարավկովկասյան հարևանի օրինակից: Արևմտամետ տրամադրությունները և ժողովրդավարության խթանումն ապրիորի չեն հակասում պրագմատիզմի, աշխարհաքաղաքականության և տնտեսագիտության հիմնական սկզբունքներին։ Դա այն է, ինչ Վրաստանը հիմա հասկացել է և շատ ցավագին կերպով վերանայում է Արևմուտքի հետ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին վերջերս հայտարարել էր, որ այս պահին ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցված է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումՀայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանԳաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանումԱմփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըԶելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. ԶախարովաՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըԱմերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա Պողոսյան