Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»


Արդյո՞ք «Հայրենադարձության մասին» օրենքը կքննարկվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովը: Աշխարհում ամենամեծ սփյուռքն ունեցող պետությունն այդ գագաթաժողովին քննարկելու է Հայաստանի և Սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, հայապահպանությանն ուղղված քայլերը, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում:

Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և Սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթաժողովը կհյուրընկալի Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցչի: Ի դեպ, օգոստոսի սկզբից քաղաքական որոշ կառույցներ Երևանում տարբեր ձևաչափերով համաժողովներ են անցկացնում, Սփյուռքի և Հայաստանի հետ առկա խնդիրներ մատնանշում, որոշ դեպքերում՝ նաև լուծումներ առաջարկում, օրակարգ ձևավորում գագաթաժողովում բարձրաձայնելու համար: Իսկ մամուլը վերջին երկու ամսում պարբերաբար անդրադարձել է սեպտեմբերին անցկացվելիք գագաթաժողովին, նաև մատնանշել, որ գագաթաժողովի ժամանակ կարելի է առաջ մղել «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը և քննարկել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Արտառոց է, բայց մինչ օրս Հայաստանը չունի «Հայրենադարձության մասին» օրենք, թեպետ հայրենադարձության, Սփյուռքի ներուժը հանուն Հայաստանի օգտագործելու թեմաներն ամենաքննարկվողներից են մեր երկրում և արտերկրի հայկական գաղթօջախներում։

Մինչ 2018 թվականի իշխանափոխությունը նախորդ իշխանությունների կողմից որոշ նախագծեր քննարկվել են, բայց այդպես էլ միս ու արյուն չեն ստացել։ Այս տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, որտեղ ասվել էր, թե «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում, և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը: Միաժամանակ, նա նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:

Իշխանությունները նաև առաջարկում են օրենքով ամրագրել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բոլոր գործառույթները, որոնց շրջանակներում ստեղծվելու է «տեղեկատվական բազա»։ Այնուհետև պետք է ստեղծվի պետական մարմին, որը կհամակարգի այդ կենտրոնի գործունեությունը։ Այսպիսով, իշխանությունը ցանկանում է ձևավորել Սփյուռքի հետ երկխոսության զարգացման՝ ՀՀ կառավարությանը կից Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն (դա կարող է լինել հանձնաժողով կամ հանձնախումբ): Այդ կենտրոնի ստեղծման հիմնական գործառույթը տեղեկատվական բազա ստեղծելն է, որը պարունակելու է աշխարհասփյուռ հայ միգրանտների և նրանց զբաղվածության մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն:

Ըստ որոշ աղբյուրների, իշխանությունները ցանկանում են օրենքի նախագիծը քննարկել հենց գագաթաժողովում՝ ստանալու նաև սփյուռքյան կառույցների հավանությունը: Իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այդ գագաթաժողովի ընթացքում նաև առաջարկվում է բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Բնականաբար, Փաշինյանը գագաթաժողովին մասնակցելու համար փորձում է իրեն լոյալ խմբերին հրավիրել Հայաստան, ինչպես նաև Սփյուռքում ամրապնդել սեփական դիրքերը։ Մինչդեռ Սփյուռքում ավանդական շատ կառույցներ ընդդիմադիր են և բացասաբար են տրամադրված գործող իշխանություններին՝ նրանց վարած արտաքին և ներքին քաղաքականության պատճառով։ Վկան՝ 44-օրյա պատերազմից հետո եվրոպական մի շարք երկրներում Փաշինյանի դեմ բողոքի գործողություններն էին: Արդյունքում մի շարք անվանի սփյուռքահայերի՝ ՀՀ մուտքի արգելքներ մտցվեցին։

Նշենք, որ այս տարի հունիսի 19-ին Փաշինյանը հանդիպել էր մի խումբ սփյուռքահայերի հետ և վիճահարույց հայտարարություններ արել։ Ըստ Փաշինյանի, Երրորդ հանրապետության պատմության ընթացքում Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ։ Նրա խոսքով, իրենց ռազմավարությունը, ՀՀ անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, և կարող են գործել միայն այնտեղ, ուր ունեն իրավազորություն և լեգիտիմություն գործելու։ Ըստ Փաշինյանի, այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

Չենք ցանկանում բարոյախոս թվալ, բայց Փաշինյանի այդ խոսքերը Սփյուռքին ուղղված վիրավորանք են թվում։ Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձել էր հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Ըստ նրա բնութագրման, հունիսի 19-ին «Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին»: Սփյուքահայ լրագրողի տեսակետով, Փաշինյանի մտքերը հեռու են իրականությունից, և նա փաստացի ոչինչ չգիտի հայկական Սփյուռքի խնդիրների մասին: Սփյուքահայ լրագրող Հարութ Սասունյանին ավելի շատ վրդովեցրել են Փաշինյանի խոսքերը՝ կապված այն հարցին, թե քանի հայ կա աշխարհում:

Հայաստանն ահռելի Սփյուռք ունի աշխարհի հարյուրավոր երկրներում։ Եթե, պաշտոնական տվյալներով, ՀՀ բնակչությունը 3 միլիոնից փոքր-ինչ ավելի է, ապա ամենամեղմ հաշվարկներով՝ աշխարհի տարբեր երկրներում 8-9 միլիոն հայ է բնակվում։

Ամենամեծ հայկական համայնքը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունում է՝ գրեթե 2,5 միլիոն մարդ։ Ընդ որում, ՌԴ-ում հայկական համայնքը բավական կազմակերպված է, քաղաքական առումով ակտիվ մասնակցում են ներհայկական խնդիրներին, զգալի ֆինանսական և քաղաքական ազդեցություն ունեն: Հայկական ինքնության, կրթության, մշակութային և հայապահպանության առումով ՌԴ-ն առաջատարն է: Այնտեղ գործում են մեծաթիվ հայկական նախակրթարաններ, կրթահամալիրներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ:

Գրեթե 1,5 մլն հայ բնակվում է երկրորդ խոշոր գաղթօջախում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հայերն այստեղ հիմնականում կենտրոնացած են Կալիֆորնիա նահանգում, որտեղ որոշ քաղաքներում ընդհուպ մեծամասնություն են կազմում, քաղաքապետ ընտրում։ Ի դեպ, հայկական լոբբիստական կառույցները ԱՄՆ-ում շատ են: Հիմնականում այդ կառույցները փորձում են նպաստել ՀՀ արտաքին քաղաքական գործառույթներին: Այդ կառույցները լոբբիստական ահռելի աշխատանք են տանում ամբողջ աշխարհում:

Երրորդ խոշոր համայնքը Ֆրանսիան է. ըստ որոշ տեղեկությունների, 600-ից 800 հազար հայ է բնակվում Ֆրանսիայում։ Ընդ որում, այս երկրում հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է նաև տեղական ընտրություններին և, ինչպես փորձագետներն են փաստում, գրեթե ազդում դրանց ելքի վրա։ Ուստի և Ֆրանսիայի հայ համայնքը կարողանում է օրակարգ թելադրել, իսկ Հայաստանին առնչվող խնդիրներն ու հարցերը լայնորեն քննարկվում են բոլոր մակարդակներում։ Ըստ մեր աղբյուրների, Ֆրանսիայի իշխանությունը հատկապես հիմա 2 խնդիր է լուծում. հաճոյանում է հայ համայնքին նրանց ձայները ստանալու համար, մյուս կողմից՝ փորձում է տեղավորվել Հարավային Կովկասում:

Հայկական խոշոր համայնքներ կան աշխարհի այլ առաջատար երկրներում ևս, իսկ նրանց կազմակերպչական, ֆինանսական ու լոբբիստական հնարավորությունները բավական մեծ են, թեև մինչ օրս ամբողջությամբ չեն օգտագործվել ի շահ Հայաստանի և հայության։

«Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա պահպանել հայկական համայնքների ինքնությունն ու ինքնատիպությունը, հնարավորություն կստեղծի աշխարհասփյուռ հայերի համար վերադառնալ հայրենիք, նաև պետական օժանդակություն կցուցաբերի այդ հարցում։ Միևնույն ժամանակ, հարկավոր է զերծ մնալ խնդրի քաղաքական կոմպոնենտի շահագործումից, այսինքն՝ ՀՀ և Սփյուռքի հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն միայն քաղաքական բաղադրիչներով։ Անհրաժեշտ է օգտագործել բոլոր ուղղությունները, նաև հաշվի առնել տարբեր հայկական համայնքների շահերը, համադրել դրանք, օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման։

Կարծում ենք, որ հատկապես այսօր, երբ որոշ պետություններում իրավիճակը լարված է, իսկ հայ համայնքը՝ վտանգված, «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը չափազանց կարևոր է։ Իսկ Հայաստանի իշխանություններն օր առաջ պետք է խորհրդարան ուղարկեն օրենքի նախագիծը, անհրաժեշտ կոնսենսուսով փոխադարձ ընդունելի ձևակերպումներ արձանագրեն, ընդհուպ խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցեն։ Այս հարցը չի կարելի ներքաղաքական պայքարի և նեղ կուսակցական շահերի միջոց դարձնել։ «Հայրենադարձության մասին» օրենքը կարող է դառնալ կարգավորիչ «օգնություն» հայկականության բանաձևի իրականացման գործում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել. Արմեն ԱշոտյանՊարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը